Պատանի շախմատիստները Համաշխարհային Օլիմպիադայում դեռևս 14-րդն են

Պատանի շախմատիստները Համաշխարհային Օլիմպիադայում դեռևս 14-րդն են

 

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի պատանեկան թիմը շարունակում է ելույթները Համաշխարհային Օլիմպիադայում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` թուրքական Չորում քաղաքում ընթացող Մ16 տարեկանների Օլիմպիադայի 4-րդ տուրից հետո Հայաստանի թիմը մրցաշարային աղյուսակում 14-րդն է և ունի 30,5 միավոր: Առաջին տեղում Բելառուսն է 51,5 միավորով:

Մրցաշարին մասնակցում է 48 թիմ: Մրցաշարում Հայաստանի պատանեկան հավաքականի կազմում հանդես են գալիս Մամիկոն Ղարիբյանը, Արմեն Բարսեղյանը, Տիգրան Սարգսյանը, Ալբերտ Գևորգյանը և Աստղիկ Գևորգյանը: Համաձայն մրցաշարի կանոնադրության թիմի աղջիկ մասնակիցը պարտադիր պետք է մասնակցի 3 մրցախաղի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում