Էրիկ Վարդանյանը որակազրկվել է 6 ամսով
01/11/2019 15:27
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: Հոկտեմբերի 31-ին տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ:
Կոմիտեի որոշմամբ, «Արարատ»-«Փյունիկ» խաղին «Փյունիկի» ֆուտբոլիստ Էրիկ Վարդանյանը, մրցավարին հայհոյելու և հրելու, մարզադաշտը լքելիս հանդերձարան տանող ճանապարհի դռանը հարվածելու և կոտրելու, անվայել վարքագծի ու ոչ մարզական պահվածքի համար որակազրկվել է 6 ամսով, իսկ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը՝ տուգանվել 600 հազար ՀՀ դրամով:
Կարգապահական կոմիտեն նաև պատիժ է սահմանել «Լոռի»-«Գանձասար-Կապան» խաղի միջադեպի համար: «Լոռին» հաջորդ 1 տնային հանդիպումը պետք է անցկացնի առանց հանդիսատեսի, իսկ Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա ՀԿ-ն տուգանվել է 500000 ՀՀ դրամ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում