Զիդան․ Բոլորն ուզում են, որ Ազարը ավելի շատ գոլեր խփի․ նա ամեն օր ավելի լավ է խաղում
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Լա լիգայի 12-րդ տուրի շրջանակում կայանալիք «Բետիսի» դեմ խաղի նախօրեին պատասխանել է լրագրողների հարցերին։
«Ես չունեմ պլան «Ա», կամ պլան «Բ»։ Ամեն հանդիպումից առաջ ես պետք է ընտրեմ իմ որակյալ ֆուտբոլիստներից ոմանց մեկնարկային կազմի համար։ Ես հույս եմ կապում նրանցից յուրաքանչյուրի հետ։
Ազա՞րը։ Նա այս խաղը փոքր-ինչ այլ ձև է տեսնում։ Շատ դրվագներում նա փոխանցում է կատարում հարվածելու փոխարեն, դա հենց դրա արդյունքն է։ Բոլորն ուզում են, որ նա ավելի շատ գոլեր խփի։ Ես տեսնում եմ, որ նա ամեն օր ավելի լավ ֆուտբոլ է խաղում»,-Զիդանի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Ֆրանսիացի մասնագետը նաև խոսել է Գարեթ Բեյլի մասին՝ նշելով, որ վերջինս վերադարձել է Մադրիդ ու մարզվում է թիմի հետ, սակայն առաջիկա խաղին պատրաստ չէ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում