Ուղևորափոխադրամիջոցները սակագնի բարձրացման դիմում չեն ներկայացրել

Հուլիսի 7-ից ուժի մեջ կմտնի գազի սակագնի փոփոխության վերաբերյալ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը, ըստ որի գործող 132 դրամի փոխարեն 1 խմ գազը կարժենա 156 դրամ:

Հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն ավելի վաղ, վկայակոչելով կատարած հաշվարկները, հայտարարել է, որ գազալցկայանների վրա փոփոխվող սակագինը կունենա 5 տոկոսանոց ազդեցություն: Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն էլ խոստացել էր, որ այնպես կանեն տրանսպորտի սակագնի բարձրացումը չնչին լինի:

Ինչպես հայտնում է Panorama.am-ը` տրանսպորտի և կապի նախարարություն ծառայության սակագնի բարձրացման համար ուղևորափոխադրում իրականացնող որևէ ընկերություն չի դիմել: 

Նախարարության վարչության պետի տեղակալ Դ. Մելքոնյանի խոսքով`  ընկերությունը նախ պետք է հիմնավորում ներկայացնի’ թե ինչու է ցանկանում բարձրացնել ծառայության գինն այդ չափով:

«Այսօրվա դրությամբ որևիցե նման դիմում նախարարությունը չի ստացել»,-ասել է վարչության պետի տեղակալը, վստահեցնելով, որ նախարարությունը սեփական նախաձեռնությամբ փոխադրավարձի բարձրացման չի գնա:

Նա հիշեցրել է, որ խոսքը տաքսի ծառայություններին չի վերաբերում, ասյտեղ ազատական շուկա է, և իրենք են որոշում իրենց ծառայության գինը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում