Ռոնալդուի մայրը դժգոհել է ֆուտբոլային մաֆիայից
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Panorama.am: Թուրինի «Յուվենտուսի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուի մայրը՝ Դոլորեշ Ավեյրուն, դժգոհել է, որ ֆուտբոլային մաֆիան խանգարում է իր որդուն ստանալ մրցանակներ: Լենտա.ռու-ի հաղորդմամբ, նրա խոսքերը ներկայացրել է SIC Noticias:
Նա հայտարարել է, որ եթե իր որդին լիներ անգլիացի կամ իսպանացի, ապա ավելի շատ «Ոսկե գնդակների» կարժանանար:
«Դա տեղի է ունենում այն պատճառով, որ նա պորտուգալացի է: Չգիտեմ՝ կստանա նա «Ոսկե գնդակ» այս տարի, թե ոչ, բայց ես չեմ հավատում»,- ասել է ֆուտբոլիստի մայրը:
Corriere dello Sport –ը հոկտեմբերի 29-ին հայտնել էր, որ Ռոնալդուն կարժանան այս մրցաշրջանի «Ոսկե գնդակին»: France Football ամսագրի ներկայացուցիչը, որը զբաղվում է մրցանակների հանձնմամբ, իբր այցելել է Թուրին և ֆուտբոլիստի հետ քննարկել նրա կարիերայի ընթացքում վեցերորդ «Ոսկե գնդակը»:
«Ոսկե գնդակը» կայանալու է դեկտեմբերի 2-ին Փարիզում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում