Արոնյանը կմասնակցի Բուխարեստի Grand Chess Tour-ին
05/11/2019 16:49
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ Լևոն Արոնյանը մեկնարկում է Բուխարեստի Grand ChessTour-ի հերթական մրցաշարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` արագ և կայծակնային մրցաշարին մասնակցում են նաև Ֆաբիանու Կարուանան, Ուեսլի Սոն, Շահրիյար Մամեդյարովը, Սերգեյ Կարյակինը, Անիշ Գիրին, Վիշի Անանդը, Վլադիմիր Արտեմիևը, Լե Լիեմը և Անտոն Կորոբովը:
Բուխարեստի մրցաշարը մեկնարկում է նոյեմբերի 6-ին: Արագ շախմատի մրցաշարն ունի 9 մրցափուլ: Յուրաքանչյուր օր գրոսմայստերը կանցկացնեն երեք պարտիա: Իսկ կայծակնային շախմատի մրցաշարը բաղկացած է 18 մրցափուլից: Այն կեզրափակվի նոյեմբերի 10-ին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում