Facebook-ի նորամուծությունը. Արդեն կարելի է մեկնաբանության մեջ պատկեր տեղադրել

Facebook սոցիալական ցանցը թույլ է տալիս իր օգտատերերին մեկնաբանությունների մեջ պատկերներ տեղադրել, այս մասին գրում է Panarmenian.net-ը, հաղում անելով The Next Web-ին:

Որոշ օգտատերեր նկատել են, որ մեկնաբանության դաշտի աջ կողմում հայտնվում է տեսախցիկի պատկեր: Սեղմելով այն, հնարավոր է ներբեռնել նկար, jpg կամ png ֆորմատի: Նկարի հետ կարելի է նաև տեքստ գրելը, այս մասին գրում է Lenta.ru.

Facebook-ի ներկայացուցիչները  հաստատել է այն հանգամանքը, որ սկսել են սոցցանցում  աստիճանաբար ներդնել նոր հնարավորություններ: Նրանք նշել են, որ  այս նորամուծությունից կարող են օգտվել դեռ վեբ կայքերում, որոշ ժամանակ անց  հնարավոր կլինի նաև բջջայիների միջոցով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում