ԵԱ. Աննա Սարգսյանը դարձել է ոսկե մեդալակիր
06/11/2019 18:22
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Panorama.am: Վրաստանի Բաթումի քաղաքում անցկացված շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են անհատական մեդալներ:
Կանանց Հայաստանի հավաքականի նորեկ Աննա Սարգսյանը ոսկե մեդալակիր է դարձել 4-րդ խաղատախտակի վրա: Նա 8 հնարավորից հավաքել է 7 միավոր: Սարգսյանը 3-րդ անգամ լրացրել է կանանց գրոսմայստերի և 2-րդ անգամ տղամարդկանց միջազգային վարպետի նորմա:
Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանն արծաթե մեդալի է արժանացել առաջին խաղատախտակի վրա: Նա 8 հնարավորից վաստակել է 5 միավոր և զիջել միայն ռուս Դմիտրի Անդրեյկինին:
Հիշեցնենք, որ ԵԱ-ում Հայաստանի հավաքականը զբաղեցրել էր չորրորդ տեղը, իսկ կանանց թիմը՝ 7-րդ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում