-2.9 C
Yerevan

«168 ժամ». Ինչո՞ւ է ԱՄՆ դեսպանը հանդիպել Սերժ Սարգսյանին

Նմանատիպ

Միջազգային լրահոսն ամփոփ․ 08․02․2023

Times.am-ն ամփոփում է օրվա միջազգային լրահոսը։ Ի՞նչ է տեղի...

Հայ-ադրբեջանական բանակցությունների նոր հարթա՞կ է պատրաստվում

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հուսով է, որ...

Վրաստանում կրկին բորբոքվում են ներքաղաքական կրքերը

Հարյուրավոր քաղաքացիներ այսօր դուրս են եկել փողոց՝ բողոքելու Վրաստանի...

«Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի հանդիպումը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ ակտիվորեն քննարկվում է քաղաքական, փորձագիտական շրջանակներում, սոցցանցերում: Արվում են տարբեր վերլուծություններ ու գնահատականներ՝ սկսած նրանից, որ այդ հանդիպման փաստով ԱՄՆ-ն ՀՀԿ-ին ճանաչում է՝ որպես հայաստանյան քաղաքական կյանքի կարևոր սուբյեկտ, վերջացրած նրանով, որ ինչ-ինչ չբարձրաձայնվող խնդիրների լուծման նպատակով ամերիկյան դիվանագետը հանդիպել է անցած շաբաթ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ապա՝ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Այս գնահատականներում, իհարկե, կան ռացիոնալ հատիկներ:

Փաստն այն է, որ ԱՄՆ-ն այսպիսով ՀՀԿ-ին դիտարկում է որպես քաղաքական կյանքի որոշիչ սուբյեկտներից մեկը, որքան էլ իշխանությունները փորձում էին ու են ՀՀԿ-ին ներկայացնել՝ որպես քաղաքական լուսանցքում հայտնված անցյալի ուժ:

Մյուս կողմից՝ նման հանդիպումները Սերժ Սարգսյանի դեպքում ոչ թե բացառություններ են, այլ ավելի շատ՝ օրինաչափություն: Մեր տեղեկություններով՝ հատկապես վերջին շրջանում նա ինտենսիվ շփումներ է ունենում տարբեր երկրների դիվանագիտական ներկայացուցիչների հետ, հատկապես ակտիվ են նրա հարաբերությունները Ռուսաստանի, Չինաստանի և եվրոպական երկրների դիվանագետների հետ: Այդ իրողությունն ունի օբյեկտիվ բացատրություն, երկար տարիներ լինելով իշխանական կուսակցություն, հատկապես՝ վերջին տարիներին ՀՀԿ-ն ակտիվ համագործակցություն է ծավալել տարբեր երկրների կուսակցությունների ու միջազգային քաղաքական միավորումների հետ:

Այդ հարաբերությունները շարունակվում են նաև այսօր՝ արդեն ընդդիմադիր կուսակցության կարգավիճակում:

Իսկ ընդհանրապես Հայաստանի միջազգային գործընկերները, այդ թվում՝ ԱՄՆ-ն, ներհայաստանյան իրողությունները գնահատելիս արձանագրում են, որ Հայաստանում բացակայում են իշխանությանը հակակշռող ու փոխզսպող համակարգերն ու մեխանիզմները, և ընդդիմադիր կուսակցություններին են վերագրում այդ դերը: Ըստ ամենայնի, նաև դա է եղել Սերժ Սարգսյանին հանդիպելու՝ ԱՄՆ դեսպանի հիմնական դրդապատճառներից մեկը»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Միջազգային լրահոսն ամփոփ․ 08․02․2023

Times.am-ն ամփոփում է օրվա միջազգային լրահոսը։ Ի՞նչ է տեղի...

Հայ-ադրբեջանական բանակցությունների նոր հարթա՞կ է պատրաստվում

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հուսով է, որ...

Վրաստանում կրկին բորբոքվում են ներքաղաքական կրքերը

Հարյուրավոր քաղաքացիներ այսօր դուրս են եկել փողոց՝ բողոքելու Վրաստանի...