-1.9 C
Yerevan

Տոկիո-2020-ից առաջ ՄՕԿ-ն ուժեղացնում է դոպինգի դեմ պայքարը

Նմանատիպ

Ռոնալդուն 780 000 դոլար արժողությամբ հազվագյուտ ժամացույց է նվեր ստացել

Ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն նվեր է ստացել 780 000 դոլար...

The Guardian-ը գրել է Կարեն Խաչանովի մասին

Բրիտանական The Guardian-ը գրել է Կարեն Խաչանովի մասին։ Մարզիկի...

Ռուսաստանի քաղաքացի եմ, բայց հայի արյուն ունեմ. Խաչանով

Ռուսաստանի Դաշնությունը ներկայացնող ազգությամբ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը մեկնաբանել...

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Panorama.am: Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Թոմաս Բախը մասնակցել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) համաժողովին, որն անցկացվել է Լեհաստանի Կրակովիցե քաղաքում: Նրա խոսքով՝ ՄՕԿ-ը մտադիր է մեծ հումարներ ներդնել դոպինգի դեմ պայքարի համար:

«Միջազգային ֆեդերացիաներին ու ազգային հակադոպինգային կազմակերպություններին լրացուցիչ տարածքներ են հարկավոր դոպինգ-ստուգումները պահպանելու համար: ՄՕԿ-ը պատրաստ է իր վրա վերցնել ֆինանսական պարտավորությունները՝ կապված այդ հարցի հետ: Մեր հաշվարկներով, դրա համար կպահանջվի 5 միլիոն դոլար:

Տոկիո-2020 Օլիմպիական խաղերից առաջ դոպինգ-ստուգումների թիվն ամենամասշտաբայինը կլինի վերջին տարիներին: Միջազգային ֆեդերացիաներն ու պետական տարբեր մարմինները պետք է ունենան WADA-ին աջակցելու հստակ ծրագիր»,- ասել է Թոմաս Բախը:

WADA-ի միջոցառմանը մասնակցել են 1700 պատվիրակներ ամբողջ աշխարհից:

Հիշեցնենք, որ 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կանցկացվեն 2020թ. հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը:

spot_imgspot_img