Անցկացվել է հրետանային ստորաբաժանումների մասնակցությամբ մարտավարական զորավարժություն

Անցկացվել է հրետանային ստորաբաժանումների մասնակցությամբ մարտավարական զորավարժություն

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.am: Նոյեմբերի 4-ից 6-ը 2-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող հրետանային ստորաբաժանումների մասնակցությամբ անցկացվել է մարտավարական զորավարժություն: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքից։

Ըստ զորավարժության սցենարի՝ հրետանային դիվիզիոնը բերվել է «Բարձր» մարտական պատրաստականության աստիճանի, բացազատվել նախանշված տեղանքում: Ստանալով մարտական առաջադրանքը՝ հրետանային ստորաբաժանումները համազարկերով խոցել են պայմանական հակառակորդի զբաղեցրած բարձունքները և հենակետերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում