«Ասում են, թե իշխանությունները «մեծ մեղրամիսների» մեջ են այն գործարարների հետ, որոնք իրենց անվերապահ ընդունում են, «մուծվում» թե՛ «առաջին» տիկնոջ հիմնադրամներին, թե՛ մնացյալ բոլոր անհրաժեշտ գումարները ու «հանգիստ քնում»:
Օրերս հանրությունը «երկուսը՝ մեկում» նման մի միջոցառման ականատեսը եղավ «Սարտեքս» ընկերության ֆաբրիկայի բացման ժամանակ, որը դե յուրե պատկանում է ոչ անհայտ Սամվել Ալեքսանյանին, իսկ գործարանը դե ֆակտո աշխատեցնում է նույնքան ոչ անհայտ, ինչ-որ փուլում քրեական գործերով անցնող, «Մարտիկ» հիմնադրամի «տնօրեն» Արթուր Աղաբեկյանի որդին` Մխիթար Աղաբեկյանը:
Ասում են` ֆաբրիկայի հետ խիստ հայտնի եվրոպական ընկերությունների կապերը «կպցրել» է հենց Արթուր Աղաբեկյանը, որի հետ առնչվող քրեական գործը կարճվել է` ինչ-ինչ պատճառներով: Իսկ ֆաբրիկայի բացմանը ներկա էր անձամբ ինքը` Ալեքսանյանի ու Աղաբեկյանի նորահայտ «ցար ի բոգ» Նիկոլ Վովաևիչը»»,-գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: