Եգիպտոսում հայտնաբերվել է 4000 տարվա վաղեմության քաղաք
20/06/2013 15:50
Կարդացեք նաև
Եգիպտոսի հյուսիսում հայտանաբերվել է հունա-հռոմեական ժամանակաշրջանից առաջ գոյություն ունեցած շուրջ չորս հազար տարվա վաղեմության հին քաղաքի հետքեր:
Քաղաքի տարածքում հայտնաբերվել են բնակելի կացարաններ և թագավորական ապարանքներ:
Ինչպես տեղեկացնում է «rosbalt.ru»-ն, հղում կատարելով «Zhelezyaka» պորտալին, հնագետները հայտնաբերել են նաև չորս մետր բարձրությամբ շինություն, որը պատրաստված է բրուտե աղյուսներից ,և մեծ թվով դամբարաններ:
Հետազոտության արդյունքում հայտանբերվել են նաև լապտերներ, վզնոցներ, կավե ամանեղեն, թալիսմաններ և թագավորական պալատի զարդաքանդակներ, ճենապակու սալիկներ:
Պեղումների ընթացքում գտնվել են նաև հիքսոնների ժամանակների աղյուսե գերեզմաններ և տաճար’ նվիրված Սեթ աստծուն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում