-1.9 C
Yerevan

Ողջ գործընթացների պատասխանատուն ոչ թե ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն է, այլ Կառավարությունը և Նիկոլ Փաշինյանը. Լիլիթ Թումանյան

Նմանատիպ

Ֆյոդոր Եմելյանենկոն ավարտում է կարիերան

Լոս Անջելեսում կայացած Bellator 290 մրցաշարը վերջինն էր MMA-ի...

Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ...

Հայազգի ավտոմրցարշավորդ Արթուր Գորոյանը՝ ավտոսպորտի և նպատակի մասին

Աբու Դաբիի 6-ժամանոց ավտոմրցարշավում TCR դասում հաղթած գերմանական «Sharky-Racing»...

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: Երբ ասում ենք առաջադեմներ-հետադեմներ, դա ատելության խոսքի հերթական դրսևորումներից է` հասարակությանը տրոհել մասնիկների և իրար դեմ դուրս բերել, առաջացնել ներքին բախումներ, իսկ հետո այդ քաոսից օգտվել և այն ինչ-որ կերպ կառավարելի դարձնել: Սա քաղաքական նացիզմի հերթական դրսևորումն է:

Այս մասին ԿԳՄՍ նախարարության դիմաց ուսանողների բողոքի ակցիայի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց «Ադեկվադ» միաբանության վարչության անդամ Լիլիթ Թումանյանը` նշելով, որ դա հենց այն քաղաքականությունն է, որ ի սկզբանե որդեգրել է իշխող քաղաքական ուժը:

«Եկեք իրերը վերջապես սկսենք կոչել իրենց անուններով: Բավական է դրանք փաթեթավորել ինչ-որ պիտակների և այլ ձևակերպումների մեջ, որոնք չեն արտահայտում իրականությունը, եկեք ինքներս սթափ դատենք, ադեկվատ դատենք և հասկանանք` ինչ է կատարվում այսօրվա դրությամբ մեր պետության հետ»,-ասաց Թումանյանը:

Վերջինիս խոսքով` այսօր մենք տեսնում ենք բազմաթիվ ապազգային շարժումներ և օրինագծեր, որոնք, նվազագույնը, չեն բխում մեր ազգային շահերից:

«Հասարակությունն իրավունք ունի և օգտվելու է իր իրավունքից` քննադատել և դեմ հանդիսանալ ցանկացած՝ իր կարծիքով ապազգային օրինագծի: Դա ժողովրդավարության սկզբունքներից մեկն է, և մենք իրավունք ունենք արտահայտել մեր կարծիքը, իրավունք ունենք այն պաշտպանել`անկախ նրանից, թե ինչ պիտակավորումներ կփորձեն կպցնել մեր ճակատներին. դա է անխախտ իրավունքը և հիմքն այն պետության, որում ապրում ենք մենք»,-ասաց Լիլիթ Թումանյանը:

Նա նշեց` «Ադեկվադը» սատարում է ուսանողության դիրքորոշմանը, բայց ավելի գլոբալ է դիտարկում գործընթացները: Միաբանությունը համաձայն է վարչապետի այն մտքի հետ, որ ողջ գործընթացների պատասխանատուն ոչ թե ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն է, այլ Կառավարությունը և Նիկոլ Փաշինյանը` որպես Կառավարության ղեկավար:

Ըստ Թումանյանի` իրավիճակի լուծումը պետք է դիտարկել քաղաքական դիտանկյունից: «Մենք գտնում ենք, որ անհրաժեշտ է վաղ թե ուշ բարձրացնել ժողովրդի, հասարակության ձայնը, այն հատվածի, որը համամիտ չէ Կառավարության ծրագրերի հետ և պահանջ ներկայացնել, որ Կառավարությունը և իր ղեկավարը պատասխանատու լինեն իրենց կայացրած որոշումների հետևանքների համար, իսկ պատասխանատվությունն իրենք կարող են կրել տարբեր ձևերով` ընդհուպ մինչև քրեական պատասխանատվություն»,-ասաց «Ադեկվադ» միաբանության վարչության անդամը:

Հիշեցնենք`ԿԳՄՍ նախարարության շենքի մոտ շարունակվում է ԵՊՀ ուսանողների և ՀՅԴ ՀԵՄ ներկայացուցիչների բողոքի ակցիան: Վերջիններս պահանջում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Բողոքի ակցիա մասնակիցներին են միացել նաև տարբեր հասարակական, քաղաքական գործիչներ:

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Ֆյոդոր Եմելյանենկոն ավարտում է կարիերան

Լոս Անջելեսում կայացած Bellator 290 մրցաշարը վերջինն էր MMA-ի...

Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ...

Հայազգի ավտոմրցարշավորդ Արթուր Գորոյանը՝ ավտոսպորտի և նպատակի մասին

Աբու Դաբիի 6-ժամանոց ավտոմրցարշավում TCR դասում հաղթած գերմանական «Sharky-Racing»...