Յուրի Բաշմետ. «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի նման բովանդակության չեմ հանդիպել

Յուրի Բաշմետ. «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի նման բովանդակության չեմ հանդիպել

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Panorama.am: Ռուս կոմպոզիտոր Ալեքսանդր Չայկովսկուն նվիրված համերգով ամփոփվել է «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ Չայկովսկու ստեղծագործությունները նվագախմբի հետ ներկայացնել են աշխարհահռչակ ալտահար Յուրի Բաշմետը‚ դաշնակահար Դարիա Չայկովսկայան։ Դաշնակահարի իր կատարողական վարպետությունը ներկայացրեց նաև ինքը՝ հեղինակը։ Համերգը ղեկավարել է դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

Կոմպոզիտոր Ալեքսանդր Չայկովսկին‚ խոսելով «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի մասին‚ նշել է‚ որ ինքը նման ձևաչափով այլ փառատոնի մասին չի լսել։

«Անկեղծ ասած‚ ես հիմա մտածում եմ‚ թե ինչպես նման մի փառատոն կազմակերպեմ Մոսկվայում։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտները արագ են արձագանքում‚ ինչը նվագախմբի շատ կարևոր է տարրերից է‚ նրանք լսում են ինչպես իրենց‚ այնպես էլ մենակատարին‚ բնականաբար՝ հետևելով նաև դիրիժորին»‚- ասել է Ալեքսանդր Չայկովսկին։

Ալտահար Յուրի Բաշմետը նշել է‚ որ ինքը լավ իմաստով ցնցված է այս փառատոնի գաղափարից. «Փառատոնի թեման առանձնահատուկ է։ Այսքան տարի բեմում եմ‚ սակայն նման բովանդակության չեմ հանդիպել»։

«Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը կազմակերպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը‚ Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը։ Փառատոնին աջակցում է ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարությունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում