2.1 C
Yerevan

Ինչպես շարունակել Ավետարանների մանրանկարչության արվեստը

Նմանատիպ

Մաեստրո Տիգրան Մանսուրյանը նշում է 84 ամյակը

«Աստված իմ, ներողություն եմ խնդրում սենտիմենտալությանս համար, բայց ամենացանկալի...

«Դոմ Մոսկվի» կենտրոնում բացվել է Լենինգրադի ապաշրջափակման 80 ամյակին նվիրված ցուցահանդես

Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնում տեղի ունեցավ «Շրջափակում....

«Не запахло весной»․ Բուտիրկան Ա․Խաչատրյան համերգասրահում համերգ չի տա

Երևանում սպասվում է ռուսական  «Բուտիրկա» խմբի համերգը։ «Բուտիրկան» ռուսական շանսոնի...

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Aravot.am: Լիլիթ Ամիրջանյանի «Եկայք առ իս…» ցուցահանդեսը

Միջնադարյան Հայաստանի կերպարվեստի մեջ մանրանկարչությունը բացառիկ տեղ ունի։ Չնայած դարերի ընթացքում տարբեր նվաճողներ ավերիչ արշավանքների ժամանակ անթիվ քանակությամբ հայկական մշակութային ու գեղարվեստական արժեքներ են ոչնչացրել, այնուամենայնիվ, մեծ թվով ձեռագրեր են մեզ հասել, պահվում են Մատենադարանում եւ իրենց էջերում ունեն բացառիկ մանրանկարներ ու լուսանցազարդեր: Ավանդույթը շարունակվում է, որը նաեւ հոգեւոր զարթոնք է:

Օրերս Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի կենտրոնում բացված մանրանկարչուհի Լիլիթ Ամիրջանյանի յուրօրինակ «Եկայք առ իս…» վերտառությամբ անհատական ցուցահանդեսը փաստեց իր գործի հանդեպ նրա անսահման սիրո ու նվիրումի մասին: Նկարչուհու մանրանկարչական ամեն գործ թրթռուն աղոթք էր առ Աստված, հոգի ու շունչ կար դրանցում… Ամեն գույն եւ գիծ իր ուրույն ու ճիշտ տեղն ուներ, ի վերուստ տրված ներշնչանքով մանրանկարչուհին պատմում էր դիտողին հոգու ծալքերում անթեղված բազում զգացումների ու տառապանքների, հաղթանակներ նվաճելու մասին… Մանրանկարչուհին տքնաջան հմտությամբ գտել էր հոգու դռները բացելու բանալին… Երկար ու ձիգ տարիները սիրով ու նվիրումով հղկել էին նրա ներաշխարհը, անտես ու ամուր թելերով կապել երկնային զորությունների հետ… Միայն այդ ներշնչումով էին ներկայացվել Հովնաթանյանի, Թորոս Տարոնացու, Ռուբլյովի, Գրիգոր Ծաղկողի, Թորոս Ռոսլինի սրբապատկերները: Լիլիթ Ամիրջանյանը դրանք ընդօրինակելով, նաեւ հեղինակային գործեր է ստեղծել: Նա՝ հեղինակային մանրանկարչական նկարազարդումներով, հատուկ երկյուղածությամբ պատկերազարդել էր երեք Ավետարան, վերջինը՝ մագաղաթյա թերթերով: Ի դեպ, մոտ 200 տարի դադարել էր ձեռագիր գիրք ստեղծելու ավանդույթը, տպագրական տեխնիկայի մուտք գործելու եւ սոցիալ-քաղաքական խնդիրների պատճառով: Մինչդեռ Լիլիթն ընտրեց այդ ավանդույթը վերակենդանացնելու դժվարին ճանապարհը:

Նրա նկարազարդած Ավետարաններում աչքի են ընկնում սյունազարդ խորանները, ոսկետառ անվանաթերթերը՝ գլխազարդերով եւ տիտղոսազարդերով, իհարկե, նաեւ տերունական մանրանկարները՝ Քրիստոսի կյանքի կարեւոր դեպքերով, որոնք նշված են եկեղեցական տոներում, ինքնատիպ էին նաեւ տեքստերին առնչվող լուսանցապատկերները: Գեղարվեստական արժեքի հետ զուգընթաց՝ մանրանկարներն անգնահատելի են՝ Քրիստոսի կյանքը եւ հայ արվեստի տարբեր ոլորտներ, նաեւ բուսական ու կենդանական աշխարհի պատմությունն ուսումնասիրելու համար։

Դեռ 1995 թվականին Լիլիթը հանձն էր առել վերականգնել եւ շարունակել միջնադարյան Ավետարանների մանրանկարչության արվեստը: Ձեւավորել է գրքեր (գրաֆիկական, մանրանկարչական), հեղինակել գիտական հոդվածներ եւ աշխատություններ, մասնակցել միջազգային գիտաժողովների: 2009 թ. առ այսօր ղեկավարում է Մատենադարանի մանրանկարիչ-կրկնօրինակողների բաժինը:

Շնորհալի արվեստագետի ընտրած ճանապարհը շատ դժվարին է, նրա փխրուն ուսերին անհավատալի ծանր փորձություններ են բաժին ընկել… Սակայն տքնաջան աշխատանքն ու աղոթքները տվել են բարի պտուղներ.

«Գանձասարում Մատենադարան հիմնելու ծրագիրը ծնվել էր վաղուց՝ 2009 թվականին, երբ մեր բաժինը նոր էր ստեղծվել: Գաղափարը տվողը եւ ոգեշնչողը մեր սիրելի տնօրեն Հրաչյա Թամրազյանն էր: Շնորհալի երիտասարդների հետ միասին սկսեցինք այդ սրբանվեր գործը՝ ընդօրինակեցինք Վասպուրականի, Սյունիքի, Գլաձորի, Էջմիածնի, Կիլիկիայի, Արցախի, Ղրիմի, Երուսաղեմի եւ այլ դպրոցների ձեռագրերի մանրանկարներ՝ սկսած X դարից մինչեւ XVIII դար», – պատմում է Լիլիթը:

Որքան էլ անհավատալի էր, սակայն XXI դարում նա եւ իր աշակերտները մեր վաղեմի վարպետների տքնությամբ ու խոնարհումով վերակենդանացնում են հայ միջնադարյան մանրանկարչությունն ու ձեռագրային մշակույթը, 100 ձեռագրերի կրկնօրինակներ ստեղծելով ընդամենը յոթ տարվա ընթացքում (2010-2017թթ.):

«Անհատական ցուցահանդեսներ ունեցել եմ, շատ աշխատանքներ ցուցադրվել են Հայաստանում եւ արտերկրում, սակայն այս վերջինը մի տեսակ ամփոփեց, ի մի բերեց տարիների կատարած աշխատանքներս: Եվ պատահական չէ, որ ձեռագիր Ավետարան ստեղծելու արվեստը՝ Աստվածային շնորհով ու զորությամբ, վերածնվում է հենց առաջին քրիստոնյա երկրում՝ Հայաստանում», – փաստում է մանրանկարչուհին:

Օվսաննա ՄԱԴԱԹՅԱՆ

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Մաեստրո Տիգրան Մանսուրյանը նշում է 84 ամյակը

«Աստված իմ, ներողություն եմ խնդրում սենտիմենտալությանս համար, բայց ամենացանկալի...

«Դոմ Մոսկվի» կենտրոնում բացվել է Լենինգրադի ապաշրջափակման 80 ամյակին նվիրված ցուցահանդես

Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնում տեղի ունեցավ «Շրջափակում....

«Не запахло весной»․ Բուտիրկան Ա․Խաչատրյան համերգասրահում համերգ չի տա

Երևանում սպասվում է ռուսական  «Բուտիրկա» խմբի համերգը։ «Բուտիրկան» ռուսական շանսոնի...