-0.9 C
Yerevan

Հայաստանն ու Ռուսաստանը դեռ քննարկում են ՀԱԷԿ-ի արդիականացման վարկի մարումները երկու տարով հետաձգելու հարցը

Նմանատիպ

Միջազգային լրահոսն ամփոփ․ 08․02․2023

Times.am-ն ամփոփում է օրվա միջազգային լրահոսը։ Ի՞նչ է տեղի...

Հայ-ադրբեջանական բանակցությունների նոր հարթա՞կ է պատրաստվում

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հուսով է, որ...

Վրաստանում կրկին բորբոքվում են ներքաղաքական կրքերը

Հարյուրավոր քաղաքացիներ այսօր դուրս են եկել փողոց՝ բողոքելու Վրաստանի...

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Aysor.am: Ներկայումս ՀՀ և ՌԴ ֆինանսների նախարարությունների միջև քննարկվում է ««Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ռուսաստանի Դաշնության Կառավարության միջև` Հայաստանի Հանրապետության տարածքում ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման համար Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» 2015 թվականի փետրվարի 5-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության նախագիծը։

Այս մասին Aysor.am-ի գրավոր հարցմանը պատասխանել են Ֆինանսների նախարարությունից։

Նշենք, որ նախարարությունից հետաքրքրվել էինք, թե ո՞ր փուլում են նշված համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգելու ուղղությամբ ՀՀ և ՌԴ ֆիաննսների նախարարությունների միջև բանակցությունները։

Նախարարությունից նաև տեղեկացրել են, որ նախագծով, մասնավորապես, նախատեսված է նշված վարկի օգտագործման ժամկետը երկարաձգել 2 տարով՝ սահմանելով այն 2021թ. դեկտեմբերի 31-ը` նշելով, որ այս կապակցությամբ ռուսական կողմի հետ ձեռք է բերվել նախնական համաձայնություն:

Գերատեսչությունից միաժամանակ հայտնել են, որ վարկի գծով մարումների առաջին ժամկետը երկու տարով՝ 2020թ. հունվարի 15-ից 2022թ. հունվարի 15-ը տեղափոխելու հարցը ռուսական կողմի հետ դեռևս գտնվում է քննարկման փուլում:

spot_imgspot_img