5.1 C
Yerevan

Ուսանող. «Մեզ հասած տեղեկություններով, դասախոսները նախազգուշական գործադուլ կհայտարարեն»

Նմանատիպ

10-11 բալ ուժգնությամբ նոր երկրաշար Թուրքիայում

«Երևանի ժամանակով ժամը 14:24-ին Թուրքիայի Քահրամանմարաշ քաղաքից 60 կմ...

Զոհերի թիվը անցնո՞ւմ է 17.000, թե Էրդողանը չգիտի սեփական երկրի պատմությունը

«Թուրքիայիում 7,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով առնվազն 912 մարդ...

Ադրբեջանը կրկին արգելափակել է Արցախի գազամատակարարումը

Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից Արցախը սնուցող միակ գազատար...

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Panorama.am: ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները վերսկսել են իրենց դասադուլը՝ պահանջելով կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Նրանք կոչ են անում ուսանողներին և դասախոսներին միանալ իրենց:

«Դուրս եկեք ու տեր կանգնեք այն արժեքներինն, որոնք դուք եք փոխանցել մեզ: Դուրս եկեք ու ձեր ուսանողների կողքին եղեք: Այդ արժեքները մեզ եք փոխանցել, որպեսզի մենք էլ մեր սերունդներին տանք: Դուրս եկեք ու օգնեք, որ պաշտպանենք այդ արժեքները»,- հայտարարում են ուսանողները:

ԵՊՀ Հայոց լեզվի ամբիոնի դոցենտ Աշոտ Տեր-Մինասյանն ասաց, որ այն դասախոսերը, որոնց ուսանողները ճանաչում են, երբեք էլ նրանցից անջատ չեն եղել, հիմա ամեն մեկն ընտրել է իր քննարկման, հարցի լուծման ճանապարհը:

«Սա երիտասարդական, ոչ քաղաքական շարժում է, չտանեք մեր ուսանողներին քաղաքական խաղերի մեջ: Նրանց պայքարն արդար է, մենք աջակից ենք եղել, նիստեր ենք արել: Մտածում ենք նախարարության հետ շահագրգիռ, քաղաքակիրթ զրույց ունենալ, անսխալական մարդ չկա աշխարհում: Ուզում ենք հանգիստ զրույց ունենալ, քննարկել, համոզել իրար ու գալ ընդհանուր եզրակացության: Այդ դեպքում, իհարկե, կդիմենք նաև ուսանողներին՝ խնդրելով վերադառնալ լսարան: Մենք կարոտում ենք մեր ուսանողներին»,– ասաց ԵՊՀ դոցենտը:

Ա. Տեր-Մինասյանի խոսքով, պատրաստվում են առաջարկներ ներկայացնել նախարարին:

Ակցիայի մասնակիցներից ուսանող Գևորգ Գյուլումյանն ասաց, որ հիմա բանասիրության և պատմության ֆակուլտետների պրոֆեսորադասախոսական կազմը ժողով է իրականացնում, սպասում են նրանց որոշմանը:

«Ըստ ամենայնի, մեզ հասած տեղեկություններով, դասախոսները նախազգուշական գործադուլ կհայտարարեն: Նույն պրոֆեսորադասախոսական կազմը, որոնց միանալու են Գրողների միությունից, Գիտությունների ազգային ակադեմիայից, Լեզի ու գրականության, Պատմության ինստուտներից անդամներ, ասուլիս են տալու»,– նշեց նա:

Գ. Գյուլումյանի խոսքով, նախարար Ա. Հարությունյանի հրաժարականի պահանջը ուսանողական է, երիտասարդական, իսկ դասախոսներն ավելի շատ մտահոգված են հայագիտական առարկաները ոչ մասնագիտական ֆակուլտետներց դուրս մղելու գործընթացով:

Հիշեցնենք՝ ուսանողները, ՀՅԴ երիտասարդների պահանջն է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը, նաև դեմ են ԿԳՄՍ նախարարության կողմից մշակված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր նախագծին, որի համաձայն, բուհերում «Հայոց լեզու և հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը պարտադիր չի լինելու, պահանջում են կրթության, մշակույթի ոլորտում ազգային քաղաքականություն վարել: ԵՊՀ հայ բանասիրության և այլ ֆակուլտետների ուսանողներ արդեն մի քանի օր դասադուլ են անում, ՀՅԴ երիտասարդական թևի ներկայացուցիչները՝ նստացույց ԿԳՄՍ նախարարության մետ:

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

10-11 բալ ուժգնությամբ նոր երկրաշար Թուրքիայում

«Երևանի ժամանակով ժամը 14:24-ին Թուրքիայի Քահրամանմարաշ քաղաքից 60 կմ...

Զոհերի թիվը անցնո՞ւմ է 17.000, թե Էրդողանը չգիտի սեփական երկրի պատմությունը

«Թուրքիայիում 7,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով առնվազն 912 մարդ...

Ադրբեջանը կրկին արգելափակել է Արցախի գազամատակարարումը

Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից Արցախը սնուցող միակ գազատար...