Էս ո՞ւր ենք հասել, ժողովուրդ. Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը՝ վարչապետի հայտարարության մասին

Էս ո՞ւր ենք հասել, ժողովուրդ. Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը՝ վարչապետի հայտարարության մասին

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Aysor.am: Հայ ծանրորդ, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների գործող չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանն անդրադարձել է վարչապետ Փաշինյանի՝ Մել Դալուզյանի վերաբերյալ ԱԺ-ում արած հայտարարությանը։

«Հայաստանի Հանրապետության վարչապետը կողմ է տրանսգենդերի մասին ֆիլմի նկարահանմանը և դրան չաջակցելը համարում է խայտառակություն։ Էս ո՞ւր ենք հասել, ժողովուրդ։

Դա նորմա՞լ է հա, ըստ իս՝ չէ ու չի էլ կարող երբեք լինել նորմալ, քանի որ դա դեմ է մեր ազգի էթնիկ և բարոյական արժեհամակարգին։

Ու դրա համար պետական բյուջեյից հատկացվելու է 20 միլիոն դրամ․ պատկերացնո՞ւմ եք», – գրել է Սիմոն Մարտիրոսյանը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում