ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Aysor.am: Այսօր կոռուպցիան ու թալանը տեռորի միջոց են քաղաքական միտքը կոտրելու համար, «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի համաժողովին հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:
«Ով փորձում է խոսի, ով հեռուստատեսությունից երկու անգամ ելույթ է ուենում՝ մի հատ թալանի ու կոռուպցիայի հոդված կպցնում են պոչին: Կոռուպցիան ու թալանն այլևս ոչ թե իրական երևույթներ են, որ պետք է հետապնդվեն ու հանցագործները պատժվեն, այլ տեռորի միջոց է քաղաքական միտքը կոտրելու համար», – նշեց Մարգարյանը:
Վերջինս նկատեց, որ այսօր օր օրի պառակտում է նկատում հասարակության մեջ: