1.1 C
Yerevan

Հան­րա­հայտ և ան­հայտ Նի­կո­ղա­յո­սը

Նմանատիպ

Մաեստրո Տիգրան Մանսուրյանը նշում է 84 ամյակը

«Աստված իմ, ներողություն եմ խնդրում սենտիմենտալությանս համար, բայց ամենացանկալի...

«Դոմ Մոսկվի» կենտրոնում բացվել է Լենինգրադի ապաշրջափակման 80 ամյակին նվիրված ցուցահանդես

Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնում տեղի ունեցավ «Շրջափակում....

«Не запахло весной»․ Բուտիրկան Ա․Խաչատրյան համերգասրահում համերգ չի տա

Երևանում սպասվում է ռուսական  «Բուտիրկա» խմբի համերգը։ «Բուտիրկան» ռուսական շանսոնի...

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Irates.am: «Վեր­ջերս տար­բեր գո­վազ­դե­րում ու հա­ղոր­դում­նե­րում հա­ճախ է լս­վում, որ խե­լա­հեղ­նե­րը ճա­նա­պարհ են հար­թում, իսկ խե­լա­միտ­նե­րը գնում են նրանց հե­տևից։
Հան­ճա­րեղ ա­սույթ է»
Կա­րեն ՍՄ­ԲԱ­ՏՅԱՆ
«Պա­տա­ռիկ­ներ օ­րագ­րից»

ԲՈՑ­ԿԼ­ՏՈՒՆ ԱՉ­ՔԸ ԵՐԿ­ՐԻ ՃԱ­ՆԱ­ՊԱՐ­ՀԻՆ
2018-ի մար­տին Մոսկ­վա­յի գլ­խա­վոր կեր­պար­վես­տա­յին մի­ջո­ցա­ռու­մը հռ­չա­կա­վոր Տրե­տյա­կո­վյան պատ­կե­րաս­րա­հում կազ­մա­կերպ­ված հո­բե­լյա­նա­կան ցու­ցա­հան­դեսն էր։ Հո­բե­լյա­նա­կան և ան­հա­վա­նա­կան։ Ցու­ցա­հան­դե­սում հյու­րե­րին դի­մա­վո­րում, իր աշ­խարհն էր ներ­կա­յաց­նում հե­ղի­նա­կը, ո­րի 100-ա­մյա­կը լրա­նա­լու էր նույն տար­վա դեկ­տեմ­բե­րի 2-ին։ Կար­ծես աշ­խար­հում նման բան չէր ե­ղել։ Մեկ­դա­րյա հե­ղի­նա­կը տա­մուկ հա­յաց­քով սպա­սում էր հայ­րե­նի­քից ժա­մա­նող պատ­վի­րա­կու­թյա­նը։ Պատ­կե­րաս­րահ ժա­մա­նե­ցին ՌԴ նա­խա­գահ Վլա­դի­միր Պու­տի­նը, Ռու­սաս­տա­նի և Մոսկ­վա­յի ար­վես­տա­սեր հան­րու­թյան ընտ­րա­խա­վը, պե­տա­կան բարձ­րաս­տի­ճան այ­րեր ու տիկ­նայք։ Եր­կու ա­միս շա­րու­նակ ցու­ցա­հան­դե­սը հե­ղեղ­ված էր այ­ցե­լու­նե­րով։ Հա­յաս­տա­նից այ­ցի չե­կան ո՛չ երկ­րի նա­խա­գա­հը, ո՛չ վար­չա­պե­տը, ո՛չ էլ մշա­կույ­թի նա­խա­րա­րը։ (Եր­կի­րը ա­կա­մա մեջ­քով շրջ­վեց դե­պի իր նշա­նա­վոր զա­վա­կը)։ Եր­կի­րը, նույնն է թե 3-րդ հան­րա­պե­տու­թյու­նը, ի դեմս իր իշ­խա­նա­կա­ռա­վա­րա­կան վեր­նա­խա­վի, անս­քող ար­հա­մար­հեց իր այն զա­վա­կին, ո­րի փայ­լուն ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րը գե­ղար­վես­տա­կան նոր ո­րակ պարգևե­ցին եր­կու հան­ճա­րի՝ Մար­տի­րոս Սա­րյա­նի և Եր­վանդ Քո­չա­րի երկ­րին և նրա մայ­րա­քա­ղա­քին)։ Բոց­կլ­տուն աչ­քը եր­կու ա­միս շա­րու­նակ երկ­րի ճա­նա­պար­հին պա­հեց Նի­կո­ղա­յոս (Նի­կո­լայ) Նի­կո­ղո­սյա­նը։ Ներ­կա­յաց­նենք նրա կյան­քից ան­հայտ դր­վագ­ներ, ինչ-որ չա­փով քա­վե­լով երկ­րի մեղ­քը, մեր մեղ­քը։ Դր­վա­գում­ներ կա­տա­րե­լիս օգտ­վել եմ ճա­նաչ­ված ար­վես­տա­բան Մար­տին Մի­քա­յե­լյա­նի «Գույն, նշան, գիր» ան­նա­խա­դեպ գր­քից։

ԽԵՆ­ԹԸ՝ «ԽՈ­ՏԱ­ՆԱ­ՐԱՐ» ԵՎ «ՓՐ­ԿԻՉ»
Խենթ Կո­լյա. այս պատ­վա­նու­նով նրան գի­տեին մտե­րիմ­նե­րը, գոր­ծըն­կեր­նե­րը և ար­վես­տա­սեր­նե­րի ոչ լայն շր­ջա­նա­կը։ Նրա խեն­թու­թյու­նը եր­բեմն հաս­նում էր խե­լա­հե­ղու­թյան։ Հե­ղի­նա­կա­վոր մի հա­վա­քում տիար Նի­կո­ղա­յո­սը (հա­վա­քը կա­յա­ցել էր Մոսկ­վա­յի հե­ղի­նա­կա­վոր դահ­լիճ­նե­րից մե­կում) դի­մում է ներ­կա­նե­րին ա­հա նման դա­ժան ապ­տակ-ինք­նաապ­տա­կով. «Մենք բո­լորս խո­տա­նա­րար­ներ ենք, և դա սար­սա­փե­լի է»։ Դահ­լի­ճը լուռ էր, դահ­լի­ճում հա­վաք­ված ար­վես­տի մար­դիկ լսում էին նրան, որ­պես նո­րօ­րյա ա­հեղ դա­տաս­տա­նի մու­նե­տի­կի։ Նրան լսում և լքում էին դահ­լիճն ու ցու­ցաս­րահ­նե­րը, նաև Նի­կո­ղա­յո­սի հայ­կա­կան հյու­րըն­կա­լու­թյամբ սր­տա­բաց ար­վես­տա­նո­ցը, գու­ցե մի քիչ կար­կա­մած, մի­գու­ցե հո­գու խոր­քում վի­րա­վոր­ված, սա­կայն ան­պատ­ճառ դահ­լիճ, ցու­ցաս­րահ և ար­վես­տա­նոց վե­րա­դառ­նա­լու ան­հագ ցան­կու­թյամբ, չէ՞ որ հայտ­նի ու ան­հայտ գա­ղա­փա­րա­կան կա­ղա­պար­նե­րի երդ­վյալ թշ­նա­մին նախ տա­ղան­դա­վոր ար­ձա­նա­գործ էր, նկա­րիչ էր ի ծնե։

Նի­կո­ղա­յոս Նի­կո­ղո­սյա­նի ար­վես­տը հա­մե­րաշխ է իր ան­ձին, որ­քան հան­րա­հայտ է, նույն­քան էլ ան­հայտ, ան­ծա­նոթ է։ Սա­կայն վար­պե­տի ար­վես­տին դեռ կանդ­րա­դառ­նանք, հի­մա շա­րու­նա­կեմ նրա խեն­թու­թյուն­նե­րի հու­շագ­րու­մը։ Մեծ հայ­րե­նա­կա­նը նա դի­մա­վո­րեց Լե­նինգ­րա­դի գե­ղար­վես­տի ա­կա­դե­միա­յում։ Եվ հե­ռաց­վեց շատ շա­տե­րի ե­րա­զանք այդ նշա­նա­վոր հաս­տա­տու­թյու­նից, քա­նի որ, ոչ ա­ռանց հիմ­նա­վոր պատ­ճա­ռի, ապ­տակել էր հա­մա­կուր­սե­ցուն, վեր­ջինս էլ բո­ղո­քել էր ա­կա­դե­միա­յի ղե­կա­վա­րու­թյա­նը։ (Հայտ­նի է, որ ան­գամ հա­սուն տա­րի­քում տիար Նի­կո­ղա­յո­սը չէր հան­դուր­ժում սուտն ու սան­ձար­ձա­կու­թյու­նը։ Բայց ար­դեն չէր ապ­տա­կում, բա­վա­րար­վում էր դա­տա­փետ­մամբ)։

Նա վե­րա­դառ­նում է հայ­րե­նիք, ստեղ­ծա­գոր­ծում զոր ու գի­շեր, հղ­կում վար­պե­տու­թյու­նը և 1944-ին մաս­նակ­ցում մոս­կո­վյան մի հե­ղի­նա­կա­վոր ցու­ցա­հան­դե­սի՝ ներ­կա­յաց­նե­լով դի­մա­քան­դակ­ներ, ո­րոնք ի թիվս այ­լոց ար­ժա­նա­նում են հռ­չա­կա­վոր Ա­լեք­սանդր Մատ­վեևի հիաց­մուն­քին։ Հիաց­մուն­քը բա­րե­բախ­տա­բար գործ­նա­կան շա­րու­նա­կու­թյուն է ու­նե­նում. Նի­կո­ղա­յո­սը բա­ցա­ռու­թյան կար­գով ըն­դուն­վում է Մոսկ­վա­յի գե­ղար­վես­տա­կան ինս­տի­տու­տի 5-րդ կուրս, Ա­լեք­սանդր Մատ­վեևի ար­վես­տա­նոց։ (Ա­լեք­սանդր Մատ­վեևը (1878-1960 թթ.) 1906-07-ին ապ­րել և ա­րա­րել է Փա­րի­զում։ Նրա գե­ղար­վես­տա­կան մտա­ծո­ղու­թյան կար­միր թե­լը մարդ­կա­յին մերկ մար­մինն էր։ Միա­ժա­մա­նակ չի խոր­շել և քան­դա­կել է հե­ղա­փո­խու­թյան հե­րոս­նե­րի ար­ձան­նե­րը, ճա­նաչ­ված էր որ­պես հիա­նա­լի ման­կա­վարժ։ Ըստ գի­տակ մարդ­կանց կար­ծի­քի՝ տիար Մատ­վեևը էա­պես ա­ռաջ է մղել խոր­հր­դա­յին քան­դա­կա­գոր­ծու­թյու­նը։

Նի­կո­ղա­յոս Նի­կո­ղո­սյա­նը, այդ զար­մա­նա­լի խեն­թը, շնոր­հա­շատ ազն­վա­կան էր։ Եվ ա­հա նրա զար­մա­նա­լի մեկ­նար­կը կեր­պար­վես­տում. ըն­դուն­վում է Լե­նինգ­րա­դի գե­ղար­վես­տի ա­կա­դե­միա, ապ­տա­կում է ան­դուր մե­կին, հե­ռաց­վում է, վե­րըն­դուն­վում է ար­դեն Մոսկ­վա­յի գե­ղար­վես­տա­կան ինս­տի­տուտ… Այս­պի­սով ու­սա­նում է 3 տա­րի։ (Նա ա­կա­մա հա­մըն­թաց էր քայ­լում խոր­հր­դա­յին նշա­նա­վոր կար­գա­խո­սին՝ «Հն­գա­մյա­կը ե­րեք տա­րում»)։ Նի­կո­ղո­սյա­նի քա­ղա­քա­ցիա­կան սխ­րան­քը ար­տա­ցոլ­ված է «Գույն, նշան, գիր» գր­քում։ «1948-ին սոց­ռեա­լիզ­մի գե­նե­րալ­ներ Վու­չե­տի­չը, Ազ­գու­րը, Ա. Գե­րա­սի­մո­վը, Տոմս­կին, Մա­նի­զե­րը հար­ձակ­վե­ցին խոր­հր­դա­յին տա­ղան­դա­վոր քան­դա­կա­գործ Ա­լեք­սանդր Մատ­վեևի՝ Նի­կո­ղո­սյա­նի ու­սուց­չի վրա։ «Իզ­վես­տիան»՝ իբրև գե­րա­գույն դա­տա­վոր, ուղ­ղա­կիո­րեն խառն­վեց քան­դա­կի նեղ մաս­նա­գի­տա­կան խն­դիր­նե­րին և ծաղ­րեց Մատ­վեևի ման­կա­վար­ժա­կան մե­թո­դը. «Ի՞նչ է նշա­նա­կում ծա­վա­լա­յին-պլաս­տի­կա­կան տե­սո­ղա­կա­նու­թյուն»։ Ըն­թեր­ցող­նե­րը մեծ մա­սամբ հարց­նո­ղի կողմ­նա­կից­ներն էին, ո­րով­հետև չէին կա­րո­ղա­նում ըմ­բռ­նել հա­մա­տեքս­տից դուրս մղ­ված ան­հաս­կա­նա­լի ար­տա­հայ­տու­թյու­նը։ Սա­կայն կա­յին մար­դիկ, ո­րոնց մեջ էր Նի­կո­ղո­սյա­նը, ո­րոնք զգում էին պա­հի ան­հե­թե­թու­թյու­նը, երբ ար­դա­րու­թյունն ի տես բո­լո­րի գա­նա­կոծ­վում էր։ Սա­րյա­նը, Կոն­չա­լովս­կին, Է­րեն­բուր­գը, Վիկ­տոր Շկ­լովս­կին նա­մակ հղե­ցին Մո­լո­տո­վին, ուր աս­վում էր. «Մեծ ար­վես­տա­գե­տի ար­հես­տա­կան մե­կու­սա­ցու­մը թու­լաց­նում է խոր­հր­դա­յին ար­վես­տի նշա­նա­կու­թյու­նը»։ Սա­կայն մեծ ար­վես­տա­գետ­նե­րը չկա­րո­ղա­ցան օգ­նել ի­րենց բա­րե­կամ­ին, ո­րով­հետև այն ժա­մա­նակ Վու­չե­տի­չը և նրա նման­նե­րը դեռևս ազ­դե­ցու­թյուն ու­նեին «միջ­նա­բեր­դի» վրա։ Ե­թե նշա­նա­վոր մար­դիկ ան­զոր ե­ղան վե­րա­կանգ­նե­լու Մատ­վեևի դա­սա­խո­սա­կան աշ­խա­տան­քը (նրան հե­ռաց­րել էին ինս­տի­տու­տից), ի՞նչ կա­րող էր ա­նել ե­րի­տա­սարդ Նի­կո­ղո­սյա­նը։ Սա­կայն պարզ­վում է, որ այդ չա­փա­զանց շար­ժուն տղան, երբ 1945-ին վե­րա­պատ­րաստ­վում էր Մոսկ­վա­յի հայ­կա­կան մշա­կույ­թի տա­նը, ա­մենևին ի­րեն ա­նօգ­նա­կան չէր զգում։ Նա օգ­նեց, որ Մատ­վեևը վեր­ջա­պես ստա­նա մե­կու­սաց­ված բնա­կա­րան։ Ինչ­պե՞ս կա­րո­ղա­ցավ դա ա­նել։

Նա իր ու­սուց­չին օգ­նել էր ԽՍՀՄ ար­տա­քին գոր­ծե­րի փոխ­նա­խա­րար Ի­վան Մայս­կու մի­ջո­ցով։ Այս ա­նու­նը, սա­կայն, դեռևս մեզ ո­չինչ չի ա­սում։ Պե­տա­կան այդ պաշ­տո­նյան չա­փա­զանց զար­գա­ցած ան­հա­տա­կա­նու­թյուն էր, քսան տա­րի ե­ղել էր ԽՍՀՄ դես­պա­նը Անգ­լիա­յում, Լոն­դո­նում այ­ցե­լել էր հռ­չա­կա­վոր Էփս­թայ­նի ար­վես­տա­նո­ցը։ Անգ­լիա­ցի քան­դա­կա­վոր­ծը ստեղ­ծել էր խոր­հր­դա­յին դես­պա­նի դի­մա­քան­դա­կը։ Նի­կո­ղո­սյանն իր ա­զա­տու­թյան և ան­մի­ջա­կա­նու­թյան շնոր­հիվ դի­վա­նա­գե­տի հետ ծա­նո­թա­ցել էր ա­ռանց որևէ միջ­նոր­դի, ուղ­ղա­կի մոս­կո­վյան ցու­ցա­հան­դես­նե­րից մե­կում։ Հե­տո քան­դա­կա­գործն ստեղ­ծեց Մայս­կու դի­մա­քան­դա­կը, և նրանք մտեր­մա­ցան»։

ՀԱՅ­ԿԱ­ԿԱՆ ՀԵ­ՏԱ­ԳԻԾ
Մի ա­ռի­թով Նի­կո­ղո­սյա­նը խոս­տո­վա­նան­քի նման ա­սել է. «Թե որ­քա­նո՞վ եմ իմ քան­դակ­նե­րով կապ­ված Հա­յաս­տա­նի էու­թյա­նը, թող ո­րո­շեն ժա­մա­նակն ու մար­դիկ։ Ինքս այդ մա­սին լռում եմ…»։
Ժա­մա­նա­կը ո­րո­շել է։ Մար­դիկ դեռ ո­րո­շե­լու են եր­կար ժա­մա­նակ։ Նրա ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րը նշագր­ված են ո­ճի ու լեզ­վամ­տա­ծո­ղու­թյան ինք­նա­տի­պու­թյամբ և ար­ձա­նա­գոր­ծա­կան սիմ­ֆո­նիկ նվա­գախմ­բում ոչ երկ­րոր­դա­կան դե­րա­կա­տար­մամբ։ Իսկ կեր­պար­վես­տա­յին նվա­գա­խում­բը վառ ան­հա­տա­կա­նու­թյուն­նե­րից էր կազմ­ված, ուր Քո­չարն էր և Մեր­կու­րո­վը, Ղու­կաս Չու­բա­րյանն էր և Ար­տա­շես Հով­սե­փյա­նը… Հան­րա­հայտ են նրա Մի­քա­յել Նալ­բան­դյա­նի (1965-ին տե­ղադր­վել է մայ­րա­քա­ղա­քում) և Ա­վե­տիք Ի­սա­հա­կյա­նի (Գյում­րի, 1975 թ.) հու­շար­ձան­նե­րը։ Ե­ղի­շե Չա­րեն­ցին նվիր­ված հու­շար­ձա­նը, ըստ իս, գլուխ­գոր­ծոց է, բայց ոչ թե զուտ կա­տա­րո­ղա­կան վար­պե­տու­թյան տե­սան­կյու­նից. այն Չա­րենց բա­նաս­տեղ­ծի ու Չա­րենց մար­դու և նրա ապ­րած ժա­մա­նա­կի ա­ղա­ղա­կող հա­կադ­րու­թյունն է և ան­վի­ճե­լի, ամ­փոփ հա­մադ­րու­թյու­նը։ Հու­շար­ձա­նը բրոն­զե ձուլ­ված­քում ներ­կա­յաց­նում է և՛ «Գիրք ճա­նա­պար­հին»-ը, և՛ «Մահ­վան տե­սի­լը»։ Հա­մար­ձակ­վում եմ եզ­րա­կաց­նել, որ Նի­կո­ղա­յոս Նի­կո­ղո­սյա­նը աշ­խար­հըն­կալ­ման և աշ­խար­հի ա­րատ­նե­րի հա­խուռն մերժ­ման ի­մաս­տով Չա­րեն­ցի հետ­նորդն էր կեր­պար­վես­տում։ (Նա տե­սե՞լ է բա­նաս­տեղ­ծին, տար­վա՞ծ էր նրա պոե­զիա­յով, ինձ ան­հայտ է, բայց որ նա բաց նյար­դով, միա­ժա­մա­նակ Ա­րա­րա­տյան դաշ­տում հն­չող մե­ղե­դի­նե­րի նվա­գակ­ցու­թյամբ էր զգում Չա­րեն­ցին, ո­րը և՛ դան­թեա­կան խո­րու­թյան ող­բեր­գակն էր, և՛ պայ­ծառ գա­լի­քի գանգ­րա­հեր տղան։ Ան­շուշտ, ար­ժե, որ այս հու­շար­ձա­նը հա­տուկ քն­նու­թյան նյութ դառ­նա ժա­մա­նա­կա­կից ար­վես­տա­բան­նե­րի հա­մար)։ Չա­րեն­ցի հու­շար­ձա­նին մո­տե­նա­լիս ինքս հա­ճախ տես­նում եմ Նի­կո­ղա­յոս Նի­կո­ղո­սյա­նի տես­լա­պատ­կե­րը։ Նա լուռ է։

Վա­հան Տե­րյա­նի ար­ձա­նը հե­ռու է Երևա­նի կենտ­րո­նից, տե­ղադր­ված է Հա­րավ-Արևմտյան զանգ­վա­ծի փար­թամ զբո­սայ­գի­նե­րից մե­կում։ Այն վար­պե­տի նվերն էր իր երկ­րի մայ­րա­քա­ղա­քին։ Չկաս­կա­ծեք, որ հաս­տատ ար­ժե այն տես­նե­լու, զմայլ­վե­լու կամ էլ գու­ցե տա­րա­կու­սե­լու նպա­տա­կով հաս­նել «դեպ­քի վայր»։ Վա­հան Տե­րյա­նի ար­ձա­նի մա­սին հպան­ցիկ խո­սելն ան­տե­ղի է, հար­կա­վոր է լուրջ, ճա­նա­չո­ղա­կան քն­նար­կում կազ­մա­կեր­պել թե­կուզ այս ձևա­չա­փով. «Այց ան­ծա­նոթ Տե­րյա­նին»։ Այ­ցե­լել է պետք նրան ար­վես­տա­բան­նե­րի և տե­րյա­նա­գետ­նե­րի ու­ղեկ­ցու­թյամբ և մի­ջո­ցա­ռու­մը, ին­չու չէ, ու­ղիղ հե­ռար­ձակ­մամբ մա­տու­ցել հայ հան­րու­թյանն ու հա­մայն հա­յու­թյա­նը։ Ա­ռա­ջարկս որևէ են­թա­տեքստ չու­նի, այն ուղ­ղա­կի մեր մշա­կու­թաս­պան օ­րե­րում կլու­սա­բա­նի Տե­րյան-պոե­տին իր բազ­մա­նիստ և չք­նա­ղա­լե­զու վե­րըն­թաց­նե­րով և ո­լո­րէջք­նե­րով։ (Մի՞­թե Տե­րյա­նը միայն թախ­ծի և կա­րո­տի բա­նաս­տեղծ էր, նա, ա­յո՛, Չա­րեն­ցի պես հայ­կա­կա­նո­րեն ող­բեր­գա­կան երևույթ էր, սա­կայն չէ՞ որ հենց Տե­րյանն էր, ո­րը երկ­րի հա­մար բար­դա­գույն և սնանկ գա­ղա­փար­նե­րի հոս­քում բազ­մա­փեղկ­ված հայ­կա­կան աշ­խար­հի հեր­թա­կան վե­րա­զար­թոն­քի շե­փո­րը հն­չեց­րեց և հրա­պա­րակ հա­նեց «Հոգևոր Հա­յաս­տա­նի» տե­սիլք-պատ­կե­րը)։

ԱՆ­ՀԱՅՏ ԿՏԱ­ԿԻ ՀԵՏ­ՔԵ­ՐՈՎ ԴԵ­ՊԻ ԹԱՆ­ԳԱ­ՐԱՆ
Ան­կեղծ ա­սած, ան­տե­ղյակ եմ՝ ար­դյո՞ք Նի­կո­ղա­յոս Նի­կո­ղո­սյա­նը կտակ է թո­ղել։ Խոսքս չի առ­նչ­վում նրա գույ­քա­յին ժա­ռան­գու­թյա­նը։ Խն­դիրն առ­նչ­վում է վար­պե­տի ստեղ­ծա­գոր­ծա­կան ժա­ռան­գու­թյա­նը։ Հայտ­նի է բա­նա­վոր զրույց­նե­րից, որ նա ի խո­րոց սր­տի կա­մե­նում էր իր բազ­մա­քա­նակ և ան­զու­գա­կան աշ­խա­տանք­նե­րի մի մա­սը նվի­րա­բե­րել հայ­րե­նի­քին։ Եվ ե­թե հաս­տատ­վի, որ վար­պե­տը կա­մե­նում էր իր ար­վես­տի մի մա­սը նվի­րա­բե­րել երկ­րին, ա­պա լու­ծու­մը մեկն է՝ ՀՀ կա­ռա­վա­րու­թյան մի­ջոց­նե­րով Նի­կո­ղո­սյա­նի ժա­ռան­գու­թյու­նը հասց­նել Երևան։ Մինչ այդ անհ­րա­ժեշտ է ստեղ­ծել նրա թան­գա­րա­նը։ Եվ քա­վել երկ­րի մեղ­քը։ Մեր մեղ­քը։

Նա՝ ԽՍՀՄ ժո­ղովր­դա­կան նկա­րիչ Նի­կո­ղա­յոս Նի­կո­ղո­սյա­նը, խե­լա­հե­ղո­րեն հար­թեց իր ճա­նա­պար­հը՝ Ռու­սիո մայ­րա­քա­ղա­քում վա­ղուց ար­ժա­նա­նա­լով ե­զա­կի փառ­քի։ Մենք, խե­լա­միտ­ներս, գու­ցե խե­լա­հա­սո­րեն ար­ժա­նի՞ն մա­տու­ցենք նրա հի­շա­տա­կին։

Վրեժ Ա­ՌԱ­ՔԵ­ԼՅԱՆ

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Մաեստրո Տիգրան Մանսուրյանը նշում է 84 ամյակը

«Աստված իմ, ներողություն եմ խնդրում սենտիմենտալությանս համար, բայց ամենացանկալի...

«Դոմ Մոսկվի» կենտրոնում բացվել է Լենինգրադի ապաշրջափակման 80 ամյակին նվիրված ցուցահանդես

Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնում տեղի ունեցավ «Շրջափակում....

«Не запахло весной»․ Բուտիրկան Ա․Խաչատրյան համերգասրահում համերգ չի տա

Երևանում սպասվում է ռուսական  «Բուտիրկա» խմբի համերգը։ «Բուտիրկան» ռուսական շանսոնի...