0.1 C
Yerevan

Ս. Անդրեաս և Ս. Փիլիպպոս առաքյալների հիշատակության օրն է

Նմանատիպ

Բացահայտվել է պետական դավաճանության դեպք

ՀՀ ԱԱԾ-ն հայտարարում է, որ ՀՀ քաղաքացի, ՊՆ N...

Հաագայի դատարանում քննվում է Հայաստանի հայցն ընդդեմ Ադրբեջանի

Արդարադատության միջազգային դատարանում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև դատավարական...

Ծառայակիցը Ա.Ա.-ին ամրակցված ինքնաձիգը լիցքաթափելիս արձակել է մեկ կրակոց. նա ձերբակալվել է․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային...

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Qahana.am: Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս. Անդրեաս և Ս. Փիլիպպոս առաքյալների հիշատակության օրը:

Qahana.am-ը տեղեկացնում է. «Ս. Անդրեաս առաքյալը, մինչ Հիսուս Քրիստոսին հետևելը, նախապես եղել է Հովհաննես Մկրտչի աշակերտը: Նա Պետրոս առաքյալի եղբայրն ու արհեստակիցն էր: Փրկչի համբարձումից և Ս. Հոգու էջքից հետո Անդրեաս առաքյալը քարոզել է Հյուսիսային Հունաստանում և սկյութների երկրում: Նահատակվել է Պատրաս քաղաքում:

Ս. Փիլիպպոս առաքյալը Հրեաստանի Բեթսայիդայից էր, Պետրոս առաքյալի հայրենակիցը: Հավանաբար նա էլ է նախապես եղել Հովհաննես Մկրտչի աշակերտը: Քարոզել է Փոքր Ասիայում և նահատակվել Հերապոլիս քաղաքում` խաչելությամբ:

Հայ Առաքելական Եկեղեցին Ս. Անդրեաս և Ս. Փիլիպպոս առաքյալների հիշատակը տոնում է Ս. Խաչի 9-րդ կիրակիին հաջորդող շաբաթ օրը»:

spot_imgspot_img