Լյովը Գերմանիայի հավաքականը ֆավորիտ չի համարում
16/11/2019 14:04
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովն իր թիմին Եվրոպայի առաջնության ֆավորիտ չի համարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Gaol.com-ը: Լյովը Գերմանիայի հավաքականը համարում է տաղանդավոր, ամբիցիոզ և «քաղցած» թիմ: «Մենք գրեթե նույն թիմն ենք, ինչ 2010-ին էր, սակայն Եվրոպայի առաջնության ֆավորիտներից չենք: Դրա համար շատ ֆուտբոլիստներ պետք շարունակական աշխատանք կատարեն»,-ասել է գերմանացի մասնագետը:
Եվրոպայի առաջնության որակավորման փուլում 9 տուրերից հետո Գերմանիայի ընտրանին C խմբում 15 միավորով կիսում է 1-2 տեղերը Նիդերլանդների հավաքականի հետ: