Հայաստան-Հունաստան խաղից հետո կան բերման ենթարկվածներ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Panorama.am: Նոյեմբերի 15-ին, ժամը 22.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ վաշտի ծառայողները Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտից, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, բերման են ենթարկել չորս քաղաքացու։ Պարզվել է, որ երիտասարդները վիճաբանել և քաշքշել էին միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Նոյեմբերի 16-ին, ժամը 00.10-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը մարզադաշտի տարաքից «աջ ակնակապճի պատռված վերք, քթոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 36-ամյա մի տղամարդու:
Մեկնել են օպերատիվ խմբի ծառայողները։
Տուժածը հրաժարվել են հաղորդում տալուց:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր։
Հիշեցնենք, որ երեկ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացավ ԵՎՐՈ 2020-ի որակավորման խմբային փուլի իններորդ տուրի Հայաստան-Հունաստան հանդիպումը։ Հայաստանի հավաքականը պարտվեց 0:1 հաշվով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում