Բռնցքամարտիկ Կարեն Տոնականյանը Բելառուսի միջազգային մրցաշարում նվաճել է արծաթե մեդալ
18/11/2019 15:55
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսում ընթացող Վիկտոր Լիվենցևի անվան միջազգային մրցաշարում 63 կգ քաշային բռնցքամարտիկ Կարեն Տոնականյանը նվաճեց արծաթե մեդալ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` եզրափակիչում հայ մարզիկը մրցում էր ուկրաինացի բռնցքամարտիկի հետ և, ընդհանուր առմամբ, ուներ առավելություն, սակայն մրցավարները զարմանալիորեն հաղթանակը շնորհեցին մրցակցին։ Այս մրցաշարում պատվո հարթակ բարձրացան ևս երկու հայ մարզիկ՝ Արթուր Բազեյանն ու Գուրգեն Մադոյանը, ովքեր արժանացան բրոնզե պարգևների։