2.1 C
Yerevan

Սերժ Սարգսյանը մեկնել է Խորվաթիա՝ մասնակցելու ԵԺԿ համագումարին և գագաթնաժողովին

Նմանատիպ

Իրանի գործողությունները կանխել են Ադրբեջանի լայնածավալ ագրեսիան. ԱԳՆ

2022-ի սեպտեմբերին Ադրբեջանն ավելի լայնածավալ ագրեսիա էր նախապատրաստում Հայաստանի...

Իսրայելն ու Ադրբեջանը զարգացնում են համագործակցությունը. Միջազգային լրահոս

Տարածաշրջանային և միջազգային կարևոր զարգացումները Times.am-ի դիտակետից։ Ի՞նչ է...

Իրանը նախազգուշացնում է Ադրբեջանին

Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն Ադրբեջանի իշխանություններին հորդորել...

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.am: Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ, Հայաստանի Հանրապետության 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից հայտնում են, որ ՀՀ 3-րդ նախագահն այսօր աշխատանքային այցով մեկնել է Զագրեբ (Խորվաթիայի Հանրապետություն), որտեղ կմասնակցի նոյեմբերի 19-21-ը կայանալիք Եվրոպական Ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) համագումարին: ԵԺԿ համագումարին հրավիրված են 40 երկրից շուրջ 2000 մասնակիցներ, ինչպես նաև ԵՄ ղեկավարության ներկայացուցիչներ, ոչ ԵՄ անդամ երկրների քաղաքական առաջնորդներ, եվրոպական կուսակցությունների ղեկավարներ:

Համագումարն ընտրելու է ԵԺԿ նոր նախագահ և նախագահություն:

Սերժ Սարգսյանը ելույթ կունենա համագումարում և նույն օրը՝ նոյեմբերի 20-ին, կմասնակցի նաև երեկոյան կայանալիք ԵԺԿ գագաթնաժողովին:

ՀՀԿ նախագահի այցի շրջանակներում նախատեսված են մի շարք աշխատանքային հանդիպումներ քույր-կուսակցությունների պատվիրակությունների հետ:

ՀՀԿ պատվիրակության կազմում է նաև փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

spot_imgspot_img