ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.am: Նոյեմբերի 18-ին 2-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում անցկացվել են կրակային պատրաստության պարապմունքներ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
Անձնակազմի գործնական հմտություններն ու ունակությունները զարգացնելու նպատակով անցկացված պարապմունքների ընթացքում զինծառայողները կրակ են վարել հրաձգային տարբեր զինատեսակներից: