-3.9 C
Yerevan

ԵՄ-ն 15 մլրդ եվրո է տրամադրել Ուկրաինային հինգ տարվա ընթացքում

Նմանատիպ

Նոր լայնածավալ հարձակում Ուկրաինայում․միջազգային ամփոփ լրահոս

Տարածաշրջանային և միջազգային կարևոր զարգացումները Times.am-ի դիտակետից։ Ի՞նչ է...

Ռուսաստանում կարող է ևս 500 հազար մարդ մոբիլիզացվել

Ուկրաինայի ռազմածովային ուժերի շտաբի պետի տեղակալ Անդրեյ Ռիժենկոն հայտարարել...

Թուրքիային ՆԱՏՕ-ից հեռացնելու հարց է դրվել. Միջազգային ամփոփ լրահոս

Տարածաշրջանային և միջազգային կարևոր զարգացումները Times.am-ի դիտակետից։ Ի՞նչ է...

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, 168.am: Եվրամիությունը 2014 թվականից ընդհանուր առմամբ 15 մլրդ եվրո է տրամադրել Ուկրաինային: Այդ մասին նոյեմբերի 20-ին հայտնել է Ուկրաինայում ԵՄ-ի դեսպան Մատի Մաասիկասը՝ Ուկրաինայի կառավարության նիստի ժամանակ։

«2014 թվականից ԵՄ-ն աջակցության աննախադեպ փաթեթ է մոբիլիզացրել 15 մլրդ եվրոյի դրամաշնորհային եւ փոխատվական միջոցների չափով՝ բարեփոխումներին աջակցելու համար»,- ասել է դեսպանը: Նրա խոսքով՝ ֆինանսավորումը վերաբերել է տնտեսության՝ գործնականում բոլոր ճյուղերին՝ տրանսպորտին, էներգետիկային, գյուղատնտեսությանը, շրջակա միջավայրի պահպանությանը, օդային տրանսպորտին:

Ավելի վաղ Ուկրաինայի ֆինանսների նախարար Օքսանա Մարկարովան հայտարարել է, որ Ուկրաինան պահպանում է Եվրոպական միության վարկի հերթական մասնաբաժինը մինչեւ ընթացիկ տարվա վերջն ստանալու հնարավորությունը: Նրա խոսքով՝ այժմ Ուկրաինային մնացել է կատարել այն ստանալու 12 պայմաններից միայն մեկը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

spot_imgspot_img