Վահանյանն ԱԱ-ի առաջատարին զիջում է կես միավորով
22/11/2019 11:30
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են իրենց ելույթները վետերանների աշխարհի առաջնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ռումինիայում ընթացող ԱԱ-ի 9-րդ տուրում մինչև 50 տարեկանների պայքարում Արտաշես Մինասյանը պարտիան ավարտեց ոչ-ոքի, Կարեն Մովսիսյանը հաղթանակ տոնեց, իսկ Վլադիմիր Պողոսյանը պարտվեց: Մինասյանը և Մովսիսյանն ունեն 6,5-ական միավոր: Այս տարիքային խմբի առաջատարը Վադիմ Շիշինն է 8 միավորով:
Մինչև 65 տարեկանների պայքարում Ռաֆայել Վահանյանը հաղթանակ տարավ: Նա այժմ ունի 7,5 միավոր և առաջատարին զիջում է միայն կես միավորով:
Մրցաշարի ավարտին մնացել է երկու տուր: