Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ԵՊՀ ուսանողների ասուլիսը՝ ուղիղ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: Տեղի է ունենում ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի՝ ԿԳՄՍՆ օրինագծերի դեմ բողոքող ակտիվիստներ Գևորգ Գյուլումյանի և այլ ուսանողների մամուլի ասուլիսը: Բանախոսները նշում են, որ երկուշաբթի օրվանից դարձյալ ու նոր թափով շարունակելու են բողոքի ցույցերը: Նրանք նաև կանդրադառնան հաճախ հնչող այն հարցերին, թե որն է ուսանողների հստակ պահանջը և ինչով է նրանց պահանջը տարբերվում ՀՅԴ-ականների պահանջից, որոնք են ուսանողների հետագա քայլերը:
Հիշեցնենք, որ արդեն 2 շաբաթ է՝ ԵՊՀ ուսանողները և ՀՅԴ ակտիվիստները պահանջում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը։
Ուսանողների հրաժարականի պահանջի պատճառը ԿԳՄՍ նոր օրինագիծն է, որով նախատեսվում է բուհերում «Հայոց լեզու», «Հայոց պատմություն» առարկաները դարձնել ոչ պարտադիր։
Ուսանողների մամուլի ասուլիսին կարող եք հետևել Tert.am-ի ուղիղ հեռարձակմամբ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում