«Ռեալ»-ը նոր պայմանագիր կառաջարկի Բենզեմային
22/11/2019 14:13
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մադրիդի «Ռեալ»-ը կերկարաձգի պայմանագիրը Կարիմ Բենզեմայի հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է իսպանական Marca հանդեսը: Պարբերականի տեղեկություններով` նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2023 թվականը: Բենզեման կդառնա նաև «արքայական ակումբի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկը:
Ֆրանսիացին երազում է կարիերան «Ռեալ»-ում ավարտելու մասին, և ակումբի ղեկավարությանը դուր է գալիս այդ գաղափարը: