Արոնյանն անհաջող մեկնարկեց Հնդկաստանում
22/11/2019 17:44
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանն անհաջող մեկնարկեց հնդկական Տատա Սթիլ մրցաշարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հնդկաստանի Կալկաթա քաղաքում մեկնարկած արագ շախմատի մրցաշարի առաջին երեք տուրերում Արոնյանը երկուսն ավարտեց ոչ-ոքի, իսկ երրորդում պարտվեց աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենին:
Այս տուրերից հետո Արոնյանը մրցաշարային աղյուսակում նախավերջինն է: Առաջատարը 6 հնարավորից 5 միավոր հավաքած Կարլսենն է: