0.1 C
Yerevan

Գայ­թակ­ղութ­յան ծա­ռը (ճա­նա­չո­ղու­թ­յան օգ­տա­կար մի բա­նա­լի` «Գաղտ­նիք­նե­րի գր­քից»)

Նմանատիպ

Մաեստրո Տիգրան Մանսուրյանը նշում է 84 ամյակը

«Աստված իմ, ներողություն եմ խնդրում սենտիմենտալությանս համար, բայց ամենացանկալի...

«Դոմ Մոսկվի» կենտրոնում բացվել է Լենինգրադի ապաշրջափակման 80 ամյակին նվիրված ցուցահանդես

Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնում տեղի ունեցավ «Շրջափակում....

«Не запахло весной»․ Բուտիրկան Ա․Խաչատրյան համերգասրահում համերգ չի տա

Երևանում սպասվում է ռուսական  «Բուտիրկա» խմբի համերգը։ «Բուտիրկան» ռուսական շանսոնի...

«Տէր Աս­տուած ա­սաց օ­ձին. «Քա­նի որ այդ բանն ա­րե­ցիր, ա­նի­ծեալ լի­նես երկ­րի բո­լոր ա­նա­սուն­նե­րի ու գա­զան­նե­րի մէջ: Քո լան­ջի ու ո­րո­վայ­նի վրայ սո­ղաս, ողջ կեան­քումդ հող ու­տես: 15 Թշ­նա­մու­թիւն պի­տի դնեմ քո եւ այդ կնոջ մի­ջեւ, քո սերն­դի ու նրա սերն­դի մի­ջեւ: Նա պի­տի ջախ­ջա­խի 4 քո գլու­խը, իսկ դու պի­տի խայ­թես նրա գար­շա­պա­րը»: 16 Իսկ կնոջն ա­սաց. «Պի­տի ան­չափ բազ­մաց­նեմ քո ցա­ւերն ու քո հա­ռա­չանք­նե­րը: Ցա­ւե­րով ե­րե­խա­ներ պի­տի ծնես, քո ա­մուս­նուն պի­տի են­թար­կուես, եւ նա պի­տի իշ­խի քեզ վրայ»: 17 Աս­տուած Ա­դա­մին ա­սաց. «Քա­նի որ ան­սա­ցիր քո կնոջ ձայ­նին եւ կե­րար այն ծա­ռի պտ­ղից, ո­րի՛ց միայն քեզ պա­տուի­րե­ցի չու­տել, բայց կե­րար դրա­նից, թող ա­նի­ծեալ լի­նի եր­կի­րը քո ա­րա­ծի պատ­ճա­ռով: Տան­ջան­քով հայ­թայ­թես քո սնուն­դը քո կեան­քի բո­լոր օ­րե­րին: 18 Փուշ ու տա­տասկ թող ա­ճեց­նի քեզ հա­մար եր­կի­րը, եւ դու դաշ­տա­յին բոյ­սե­րով սնուես: 19 Քո ե­րե­սի քր­տին­քով ու­տես հացդ մին­չեւ հող դառ­նալդ, ո­րից ստեղ­ծուե­ցիր, ո­րով­հե­տեւ հող էիր եւ հող էլ կը դառ­նաս»:
20 Եւ Ա­դամն իր կնոջ ա­նու­նը դրեց Կեանք, ո­րով­հե­տեւ նա է բո­լոր մարդ­կանց նա­խա­մայ­րը: 21 Տէր Աս­տուած Ա­դա­մի ու նրա կնոջ հա­մար կա­շուից զգեստ­ներ պատ­րաս­տեց եւ հագց­րեց նրանց»: (Գիրք ծնն­դոց-3):

Ար­դյո՞ք Աստ­ված չկա­մե­ցավ, որ Ա­դա­մի զար­մերս մեր անկ­ման մա­սին ա­վե­լին ի­մա­նանք: Կա­մե­ցա՛վ: Քա­նի որ Սե­րը ոչ մի ան­պա­տաս­խան հարց չի թող­նում և Իր Որ­դու` Քրիս­տո­սի մի­ջո­ցով տվեց բո­լոր հար­ցե­րի պա­տաս­խան­նե­րը: Եվ ա­հա շա­տե­րիս մոտ հարց է ա­ռա­ջա­նում գայ­թակ­ղու­թյան ծա­ռի մա­սին: Քա­նի որ Ա­դամն ար­դեն ա­զատ չէր օ­րեն­քից, երբ ստեղծ­վեց, իսկ սե­րը վեր է օ­րեն­քից: ՈՒ­րեմն ինչ-որ բա­նով Ա­դամն ու իր կի­նը ար­դեն դրախ­տում էլ հաս­տա­տուն չէին, որ, այ­նուա­մե­նայ­նիվ, մեկ օ­րեն­քի կա­րիք ու­նեին: Եվ այդ օ­րեն­քը պա­հե­լով էր միայն, որ կա­րող էին կեն­դա­նի մնալ: Եվ այդ օ­րեն­քը Ա­դա­մի հա­մար «Բա­րու եւ չա­րի գի­տու­թյան ծա­ռից չճա­շա­կելն էր եւ ե­թե ճա­շա­կեր՝ պի­տի նույն օ­րը (նույն հա­զա­րա­մյա­կը նկա­տի ու­նի, քա­նի որ մեր հա­զար տա­րին Աստ­ծո մոտ մեկ օր է) մեռ­ներ»: Ա­ռա­քյալն ա­սում է՝ օ­րեն­քը մեղ­քը ի հայտ ա­նե­լու հա­մար է: Ե­թե Ա­դամն ու Ե­վան ար­դեն մեղք չու­նե­նա­յին մինչև հիմ­նա­կան, մեզ հայտ­նի մե­ղան­չե­լը՝ ար­գել­ված պտ­ղի ճա­շա­կե­լը, այդ մեկ օ­րենքն էլ չէին ու­նե­նա, ո­րով­հետև Սերն Իր կա­տա­րե­լու­թյան մեջ օ­րենք չու­նի: Եվ Աստ­ված օ­րենք է դնում` մեղ­քից մեր հե­ռու մնա­լու և ապ­րե­լու հա­մար: Քա­նի որ մեղ­քը հի­վան­դու­թյուն և մահ է բե­րում: Գոշն ա­սում է. «Օ­րեն­քը Աստ­ծո որ­դի­նե­րի հա­մար չէ, այլ վայ­րա­բա­րո մար­դուց գո­նե մի­ջակ մարդ ստա­նա­լու»: Ե­թե չարն ար­դեն կար, ու­րեմն՝ մեղ­քը ևս ար­դեն կար: Եվ որ չարն ար­դեն կար, այդ գի­տենք այն բա­նից, որ Աստ­ված երկ­րի վրա ինչ որ ա­րա­րեց, ա­պա Իր ա­րա­րած ստեղ­ծա­գոր­ծու­թյու­նը ստու­գեց, թե ար­դյոք բա­րի՞ է, ար­դյոք չա­րը ներս չի՞ թա­փան­ցել իր ստեղ­ծա­ծի մեջ: Ա­պա տես­նե­լով, որ բա­րի է, և չա­րը ներս չի թա­փան­ցել, օրհ­նեց իր ձեռ­քի գոր­ծը:

Եվ թե գայ­թակ­ղու­թյան ծա­ռի գո­յու­թյունն էր թվում ան­խու­սա­փե­լի, ո­րից ճա­շա­կե­լը հի­վան­դու­թյուն և մահ պի­տի բե­րեր, և անկ­ման խութ էր, որ­պես­զի Ա­դամն ու իր կի­նը օ­րեն­քը պա­հե­լով կա­րո­ղա­նա­յին հաղ­թել այդ գայ­թակ­ղու­թյա­նը, ո­րին մեկ ան­գամ ար­դեն (Ե­վան) խաբ­վել էր` ո՚չ մեր մո­լո­րա­կում: Եվ «գայ­թակ­ղու­թյան ծառն էլ չա­րի ձեռ­քի գործն էր, որ­պես Ա­դա­մին և Ե­վա­յին որ­սա­լու խայծ և այդ ծա­ռի պտուղն իսկ թույն է»,- Տի­րոջ խոսքն է վկա­յում Հով­հան­նես ա­ռա­քյալն իր պա­րա­կա­նո­նում: Եվ երբ չարն ար­դեն կար, մե­ղանչ­ման պատ­ճա­ռով մեկ օ­րենք ար­դեն կար, այդ էլ նշա­նա­կում է, որ Ծնն­դոց Գիր­քը դեռ սկիզ­բը չէր ա­րա­րած­նե­րի կյան­քի, և որ երկ­րից դուրս, եր­կինք­նե­րում` ա­րա­րած­նե­րի այլ բնա­կա­վայ­րեր էլ կա­յին, ո­րոն­ցից մե­կում հս­կա­յա­կան չա­փա­նի­շով մի մեղք գործ­վեց, ո­րի մա­սին է պատ­մում Հով­հան­նես ա­ռա­քյա­լի «Գաղտ­նիք­նե­րի գիր­քը» (պա­րա­կա­նոն. պա­րա­կա­նոն­նե­րը, նրանք որ կեղծ­ված չեն, հիմ­նա­կա­նում մտա­վոր հա­սու­նու­թյուն ու­նե­ցող­նե­րի հա­մար է, նրանց, ով­քեր բա­րին ըմ­բռ­նեն` գի­տու­թյամբ): Եվ որ եր­կն­քում բնա­կա­վայ­րեր կան, ընդ­հան­րա­կան Ա­վե­տա­րա­նում էլ է հի­շա­տակ­վում այդ մա­սին. «իմ հոր տա­նը (տիե­զեր­քը նկա­տի ու­նի) բա­զում բնա­կա­վայ­րեր կան»,- հայ­տա­րա­րում է Հի­սուս (Հով­հան­նե­սի Ա­վե­տա­րա­նից մեջ­բե­րե­ցինք): Այ­սինքն, երբ բնա­կա­վայ­րեր կան, բնա­կիչ­ներ էլ կան, և որ դրանք դա­տարկ չեն: Շա­րու­նա­կու­թյան մեջ Հի­սուս հա­վե­լում է, որ գնում է մեզ հա­մար այդ բնա­կա­վայ­րե­րում տեղ պատ­րաս­տե­լու: Այ­սինքն, այդ բնա­կա­վայ­րե­րում մեղ­քից ա­պա­կան­ված ա­նար­ժան­ներ կա­յին, ո­րոնց պի­տի դու՛րս ա­ներ, վռն­դե՛ր, որ­պես­զի Ի­րեն­նե­րի (մեզ) հա­մար տեղ պատ­րաս­տեր, մաք­րե­լով ա­պա­կա­նու­թյան հետ­քե­րը և Ի­րեն­նե­րին (մեզ) տա­նե­լու ար­դեն ար­ժա­նա­վոր այդ բնա­կա­վայ­րե­րը, ուր Ինքն է Թա­գա­վո­րե­լու: Մեջ­բե­րենք. «14 Ա­պա Յի­սուս ա­սաց իր ա­շա­կերտ­նե­րին. «Թող ձեր սր­տե­րը չխ­ռո­վուեն. հա­ւա­տա­ցէ՛ք Աստ­ծուն, հա­ւա­տա­ցէ՛ք եւ ինձ: 2 Իմ Հօր տան մէջ բա­զում օթևան­ներ կան. թէ չէ ես ձեզ կ՚ա­սէի, թէ գնում եմ ձեզ հա­մար էլ տեղ պատ­րաս­տե­լու. 3 եւ ե­թէ գնամ եւ ձեզ հա­մար էլ տեղ պատ­րաս­տեմ, դար­ձեալ կը գամ եւ ձեզ կը վերց­նեմ ինձ մօտ, որ­պէս­զի, ուր ես լի­նեմ, դուք ևս այն­տեղ լի­նէք: 4 Եւ թէ ուր եմ գնում, այդ գի­տէք, գի­տէք եւ ճա­նա­պար­հը»: (Ա­վե­տա­րան ըստ Հով­հան­նե­սի 14):

Սաղ­մո­սա­րա­նում Երկ­նա­յին բնա­կա­վայ­րե­րի մա­սին ևս կար­դում ենք. «Բնա­կա­վայ­րերն Իր՝ հար­կե­րը եր­կն­քի, շո՛ւրջն էին Նրա» (Սաղ­մոս 17):
ՈՒ­րեմն կա՛ն Երկ­նա­յին բնա­կա­վայ­րե­րը:

Եվ ինչ­պես Հայտ­նու­թյան Գիրքն է ա­սում. «Եր­կն­քում (այ­սինքն թե` երկ­նա­յին բնա­կա­վայ­րե­րում) պա­տե­րազմ ե­ղավ եւ սա­տա­նա­յին պար­տու­թյան մատ­նե­լով վռն­դե­ցին եր­կիր»: Այ­սինքն թե՝ միայն եր­կի­րը չէ ա­րա­րած­նե­րի ապ­րե­լա­տե­ղը: Եվ որ այդ բնա­կա­վայ­րե­րի մի մա­սը, հա­վա­նո­րեն` 1/3-ը, քա­նի որ Հայտ­նու­թյան Գր­քի պատ­ժի հար­ված­նե­րը 1/3-ով են, Սա­տա­նան մո­լո­րեց­րել և ան­նո­րո­գե­լի էր դարձ­րել և հրեշ­տակ­նե­րը նրան ու նրա­նով խաբ­ված ու­րա­ցած­նե­րին գա­հա­վեժ ա­րե­ցին եր­կիր: Եվ աս­վում է. Վա՜յ երկ­րին, քա­նի որ եր­կն­քում պարտ­ված և այն­տե­ղից վռնդ­ված ու կա­տա­ղած Սա­տա­նան սկ­սեց մո­լո­րեց­նել երկ­րի բնա­կիչ­նե­րին: Մի բան, որ այ­սօր էլ առ­կա է և, ցա­վոք, ա­վե­լի է թափ առ­նում: Եվ երկ­րում էլ Աստ­ծո որ­դի­նե­րը Քրիս­տոս Աստ­ծո սի­րով և ի­մաս­տու­թյամբ զո­րա­վոր­ված` և հրեշ­տակ­նե­րի զոր­քե­րը պի­տի պա­տե­րազ­մեն Չար­քի ու նրա զո­րագն­դե­րի դեմ ու գա­հա­վեժ ա­նեն դժոխք, հա­վի­տե­նա­կան պատ­ժի կրակ­նե­րի մեջ:

Բայց ինչ­պե՞ս Սա­տա­նան ա­ռաջ ե­կավ երկ­նա­յին բնա­կա­վայ­րե­րում: Հով­հան­նե­սի «Գաղտ­նիք­նե­րի գր­քից» (նա­խորդ մեր մեկ­նու­թյուն­նե­րի ո­րո­շա­կի հե­նա­կե­տեր այն­տե­ղից էին ըն­թերց­ված) տե­ղե­կա­նում ենք, որ մինչև երկ­րի վրա Ա­դա­մի ստեղ­ծու­մը՝ մեկ այլ էո­նում (երկ­նա­յին ա­րա­րած­նե­րի բնա­կա­վայր) ծանր հան­ցանք գործ­վեց` քույր Սո­ֆյա­յի անհ­նա­զան­դու­թյան մի­ջո­ցով, ո­րից ծն­վեց չա­րը, և որ­պես­զի հան­ցան­քի պիղծ սեր­մը մյուս­նե­րին չա­պա­կա­ներ, այլ ա­պաշ­խա­րու­թյուն և մաք­րում գտ­ներ, անհ­րա­ժեշտ ե­ղավ երկ­րի ա­ռանձ­նաց­ված, սր­բաց­նող գոր­ծո­նը: Եվ Ա­դամն իսկ այդ նպա­տա­կի հա­մար ստեղծ­վեց:

Ըստ «Գաղ­տնիք­նե­րի գր­քի», Երկ­նա­յին էոն­նե­րից մե­կում քույր Սո­ֆյան կա­մե­ցավ ա­վե­լի բարձր ու ա­վե­լի ար­ժա­նա­պա­տիվ էո­նի մի այ­րից զա­վակ ու­նե­նալ. սա­կայն Աստ­ված մեր­ժեց. ար­ժա­նա­վոր չէր վեհն ու ա­վե­լի ցա­ծը մեկ­տե­ղել. Պտու­ղը ան­սեր և ան­բա­րե­հույս կլի­ներ: Եվ քույր Սո­ֆյան, քա­նի որ զո­րա­վոր էր, բար­կա­նա­լով, որ մերժ­վեց, ապս­տամ­բեց իր Ա­րար­չի դեմ, չու­զե­ցավ իր էո­նի այ­րից հղիա­նալ և… ինքն ի­րե­նից ե­րե­խա ծնեց, սա­կայն չհաս­կա­ցավ էլ, որ ա­ռանց այ­րի` անբ­նա­կան և չար հղիու­թյուն ու­նե­ցավ, ո­րով­հետև զո­րու­թյուն­ներ գոր­ծադ­րե­լով` ա­նօ­րե­նու­թյամբ հղիա­ցել էր` նյու­թի ո­գուց, և անբ­նա­կան այդ հղիու­թյու­նից ծն­վա­ծը` օ­ձի մարմ­նով էր ու ա­ռյու­ծի գլ­խով, նման չէր երկ­նա­յին աստ­վա­ծա­կերպ ա­րա­րած­նե­րին և խիստ ան­հե­թեթ էր թե՛ տես­քով, թե՛ չար բնույ­թով: Այդ­պես ծն­վեց Փոր­ձի­չը, Սա­տա­նան, Չա­րը: Եվ Հի­սուս Հով­հան­նե­սին վկա­յում է, թե «բո­լոր էոն­նե­րում շա­րու­նակ լսե­լի էր քույր Սո­ֆյա­յի ող­բը և տա­ռա­պում էր նա իր գոր­ծա­ծի ծանր հան­ցան­քի և ծնած ան­հե­թեթ ու զար­հու­րե­լի զա­վա­կի հա­մար»: Իսկ ծն­ված անբ­նա­կան շե­ղա­ծի­նը, քա­նի որ մո­րից զո­րու­թյուն­ներ ու­ներ և նյու­թի ո­գուց սեր­ման­ված լի­նե­լով հոգևոր չէր, այլ մո­լի էր որ­պես նյու­թի ո­գով ա­ռաջ­նորդ­վող չարք, սկ­սեց իր շե­ղա­ծին բնույ­թին հա­մա­պա­տաս­խան` ան­գամ հրեշ­տակ­նե­րին մո­լո­րեց­նել, ո­րոնց մի մա­սը, ցա­վոք, նրա­նով խախտ­վե­ցին, ա­պա­կան­վե­ցին ու ըն­կան ի­րենց լու­սա­վոր բնույ­թից: Ող­բաց և փոշ­մա­նեց Սո­ֆյա քույ­րը, և երբ Ա­դա­մը երկ­րում ստեղ­ծա­բան­վեց, Սո­ֆյա քույ­րը խնդ­րեց Աստ­ծուն իր հան­ցան­քը քա­վե­լու հա­մար ի­րեն մարմ­նա­վո­րել երկ­րում որ­պես Ա­դա­մին կին, ում սի­րե­լով և մշ­տա­պես խո­նարհ-հնա­զանդ մնա­լով` գտ­ներ Ա­րար­չի առջև իր անհ­նա­զան­դու­թյա­նը` քա­վու­թյուն: Եվ Ա­րա­րի­չը հա­մա­ձայն­վեց, քա­նի որ ա­պաշ­խա­րու­թյուն էր կա­յա­նում: Սա­կայն, երկ­րում, Հին օ­ձը («Գաղտ­նիք­նե­րի գիրք») տե­սավ, որ Ե­վան շատ գե­ղե­ցիկ է իր ա­մուս­նու կող­քին, հափշ­տա­կեց Ա­դա­մի կնո­ջը՝ Ե­վա­յին և նրա­նից ե­րե­խա­ներ ու­նե­նա­լուց հե­տո միայն կնո­ջը վե­րա­դարձ­րեց ա­մուս­նուն` Ա­դա­մին:

Ե­թե Ե­վան Գայ­թակ­ղու­թյան ծա­ռի պտ­ղից չճա­շա­կեր, այդ դժ­բախ­տու­թյու­նը, բնա­կա­նա­բար, չէր կա­յա­նա: Ըստ «Գաղտ­նիք­նե­րի գր­քի» տե­ղե­կատ­վու­թյան, Հի­սուս Հո­վան­նե­սին գայ­թակ­ղու­թյան ծա­ռի մա­սին ա­սում է, թե` դրա պտուղն իսկ թույն էր: Թույն, որ մո­լո­րեց­րեց մայր Ե­վա­յին:

Հի­շենք նաև, որ ա­ռա­ջին եր­կու եղ­բայր­նե­րից Ա­բե­լը գի­տակ­ցե­լով իր ծա­գում­նա­բա­նա­կան հան­ցա­վո­րու­թյու­նը, կեն­դա­նի­նե­րի զո­հեր ա­նե­լով ա­պաշ­խա­րում էր Աստ­ծո ա­ռաջ և Աստ­ված սի­րեց Ա­բե­լին` իր դար­ձի հա­մար, սա­կայն Կա­յե­նը դարձ չա­րեց, այլ հպար­տա­նում էր երկ­րի պտ­ղով, և Աստ­ված չսի­րեց Կա­յե­նի երկ­րի պտուղ­նե­րով հպար­տա­նա­լը, քա­նի որ ա­պաշ­խա­րու­թյուն չկար հպար­տու­թյան մեջ: Նույն­պես և ա­պաշ­խա­րու­թյուն չէ, երբ նախ Աստ­ծո հետ հաշտ­վե­լը չենք ո­րո­նում, այլ նախ` սո­ցիա­լա­կան բա­րե­կե­ցու­թյուն: Եվ նա­խան­ձեց Կա­յենն իր եղ­բո­րը նրա Աստ­վա­ծա­հա­ճո լի­նե­լու հա­մար և փո­խա­նակ ինքն էլ դի­մեր ա­պաշ­խա­րու­թյան և դար­ձի, մեր­ժեց ա­պաշ­խա­րու­թյու­նը և նա­խան­ձից սպա­նեց իր եղ­բո­րը:

Նույնն են այ­սօր նրանք էլ, ով­քեր Քրիս­տոս Զո­հին ըն­դու­նե­լու փո­խա­րեն հպար­տա­նում են երկ­րա­յին ու­նեց­վածք­նե­րով. Նրանք նյու­թի ո­գով են գայ­թակղ­վում. Նյու­թի ո­գի, ո­րից ծն­վեց Սա­տա­նան: Եվ կա­յե­նյան հպար­տու­թյամբ ա­տում են ի­րենց եղ­բայր­նե­րին, ցան­կա­նում նրանց սպա­նել, ով­քեր Ա­բե­լի նման ի­րենց ա­պաշ­խա­րու­թյան խա­չերն են շա­լա­կել, հաս­կա­նա­լով, որ ա­դա­մա­ծին լի­նե­լով` ար­դեն մեղ­սա­պարտ­ներ են և Ա­րար­չի առջև միայն ա­պաշ­խա­րու­թյունն է հա­վի­տե­նա­կան Կյան­քի բա­նա­լի:

Եվ սա­տա­նա­յի որ­դի­նե­րի ու Ա­դա­մի որ­դի­նե­րի խառ­նա­կում­նե­րի պատ­ճա­ռով օ­րենք­նե­րը բազ­մա­պատկ­վե­ցին, քա­նի որ մեղ­քե­րը բազ­մա­պատկ­վե­ցին և մար­դու գո­յատևե­լու հա­մար Աստ­ված մեկ օ­րեն­քին ա­վե­լաց­րեց հա­րյու­րա­վոր օ­րենք­ներ էլ, ըստ սա­տա­նա­յի ներ­շն­չած նո­րա­նոր մա­հա­ցու հան­ցանք­նե­րի դեմն առ­նե­լու, որ­պես­զի մար­դը դրանք պա­հե­լով գո­յատևեր: Քա­նի որ, որ­քան մեղ­քը բազ­մա­նում էր, Աստ­ծո սե­րը ա­մեն մա­հա­ցու մեղ­քի դեմ որ­պես կյան­քի դեղ` ևս նոր օ­րենք էր տա­լիս, որ­պես­զի մար­դը օ­րենք­նե­րով հաղ­թեր մեղ­քին ու մահ­վա­նը: Ինչ­պես տես­նում ենք՝ Աստ­ված Սեր է և ան­սահ­ման Սեր: Մար­դուն, ու­րեմն այն­քան չա­փի օ­րենք է անհ­րա­ժեշտ, որ­քան նա հե­ռու է մնում Աստ­վա­ծա­յին Սի­րուց: ՈՒ­րեմն, երբ որ­պես թե մարդ­կայ­նո­րեն «նե­ղա­նում ենք Աստ­ծուց» այս կամ հար­ցի մեջ սխալ կար­ծե­լով Նրան, մե­ծա­պես անկ­ման մեջ ենք հայ­տն­վում, ո­րով­հե­տեւ դա­տում ենք Նրան մեր տգի­տու­թյամբ ու դեռ նյու­թի ո­գուց դրդ­վող մեղ­քա­սի­րու­թյան մեր ան­մաք­րու­թյամբ: Եվ նրանք են սո­վո­րա­բար Աստ­ծու դեմ խո­սում, ով­քեր խո­րա­պես բռն­ված են սա­տա­նա­յի տա­րա­տե­սակ խա­բեու­թյուն­նե­րից, կամ ինչ­պես Հի­սուս ա­սաց հրեա­նե­րին. «Դուք հոր կող­մից սա­տա­նա­յից եք, ոչ թե Աբ­րա­հա­մի որ­դի­նե­րը և ու­զում եք ինձ սպա­նել»: Ո­րով­հետև կամ Աստ­ծո սի­րո մեջ պի­տի լի­նես և կամ այդ սի­րուց դուրս՝ շե­ղա­ծին սա­տա­նա­յից ա­ռա­ջա­ցող անբ­նա­կա­նու­թյան, ա­պա­կա­նու­թյուն­նե­րի, մար­դաս­պա­նու­թյուն­նե­րի և ա­պա դրանց ար­ժա­նի պա­տիժ­նե­րի տակ, թե այս կյան­քում և թե այն, նաև դժոխ­քում:
Ըստ «Գաղ­տնիք­ներ գր­քի» վկա­յու­թյան՝ մարդ­կանց որ­սա­լու գայ­թակ­ղու­թյան ծա­ռի հե­ղի­նա­կը չարն էր, իսկ պատ­վեր (օ­րենք) տվո­ղը, թե՝ այդ ծա­ռից չու­տեք՝ Աստ­ված էր, որ իր սի­րե­լի­նե­րին հանձ­նա­րա­րեց ըն­դա­մե­նը մեկ օ­րենք, ո­րով մար­դը կկա­րո­ղա­նար ա­ռանց մահ­վան` չա­րից ա­զատ ապ­րել, և իր մեկ ու­նե­ցած ա­րա­տին (Սո­ֆյա-Ե­վա­յի գայ­թակ­ղու­թյա­նը) հաղ­թեր այդ մեկ օ­րեն­քով:

Սա­կայն, երբ դեռ Ե­վան չէր ստեղ­ծա­բան­վել, Ա­դամն այդ օ­րեն­քը սր­բո­րեն պա­հում էր: Եվ Ե­վան երբ ստեղ­ծա­բան­վեց, ցա­վոք, գայ­թակղ­վեց, խաբ­վեց և «խախ­տեց օ­րեն­քը»: Ա­դա­մը թե­պետ չխաբ­վեց, սա­կայն հա­նուն Ե­վա­յի, քա­նի որ կինն իր ո­ղից, իր մար­մինն էր` ին­քը նույն­պես խախ­տեց, որ­պես­զի Ե­վա­յին մե­նակ չթող­նի դա­տաս­տա­նի մեջ, չմ­տա­ծե­լով, որ դա­տաս­տա­նից դուրս գտն­վե­լով` ա­ռա­վել լավ կա­րող էր օգ­նել իր կնո­ջը, քա­նի որ կինն իր սերն ու ըն­կերն էր, մեկ մար­մի­նը, ում լքել չէր կա­րող: Սա­կայն, ցա­վոք, Ա­դա­մը այդ­պես չմ­տա­ծեց, այլ Աստ­ծո փո­խա­րեն լսեց իր կնոջն ու ինքն էլ կե­րավ պտ­ղից և մար­դը իր սե­րունդ­նե­րով դար­ձավ մահ­կա­նա­ցու (ար­դեն մարմ­նա­պես մեռ­նող` գայ­թակ­ղու­թյամբ խաբ­ված կնոջ միջ­նոր­դա­վոր­վա­ծու­թյամբ): Ցա­վոք:

Եվ մարդն ստեղծ­վեց չա­րին հաղ­թե­լու, նրա սեր­մա­նած տիե­զե­րա­կան չա­փի ա­րա­տից ա­զա­տագր­ման հա­մար: ՈՒ­րեմն մար­դու գոր­ծոնն իր դար­ձով՝ ողջ տիե­զեր­քի սր­բու­թյան հա­մար էր կարևոր, որ­պես­զի գայ­թակ­ղու­թյու­նը հաղթ­վեր, վերջ գտ­ներ: Եվ իր այդ ան­փո­խա­րի­նե­լի դե­րով մար­դը ան­վան­վում է նաև Աստ­ծո որ­դի, որ­պի­սին ան­գամ հրեշ­տակ­նե­րը չեն ան­վան­վում: Ա­հա թե որ­քան է կարևոր­վում երկ­րի գոր­ծո­նը, մար­դու սր­բաց­ման գոր­ծո­նը Տիե­զե­րա­կան ար­դա­րու­թյան հար­թույ­թում: Աստ­ծո մար­դը Աստ­ծո սի­րե­լին է, «ե­թե մենք պատ­վի­րա­նա­պա­հու­թյամբ մնում ենք Աստ­ծո կամ­քի և սր­բու­թյան մեջ, սի­րո, մի­մյանց սի­րե­լու մեջ այն­քան կա­տա­րյալ, որ Աստ­ծո Հո­գին մե­զա­նից չզզ­վի»: Ո­րով­հետև սի­րո մեջ չա­րը չի կա­րող ներս թա­փան­ցել:

Եվ Աստ­ծո Հո­գին սա­տա­նա­յից զզ­վե­լով, նրա­նից մեր մեջ նե­րա­ռած մեղ­քե­րից ևս զզ­վում է, երբ մեր մեջ տե­ղի ենք տա­լիս սա­տա­նա­յի դր­դած ա­պա­կա­նու­թյուն­նե­րին: Աստ­ված մեզ սի­րում է որ­պես իր զա­վակ­նե­րի, բայց միևնույն ժա­մա­նակ զզ­վում է մեր մեղ­քե­րից, ո­րոնց մենք ենք (հա­ճախ ան­գի­տու­թյամբ ու խաբ­վե­լով) տեղ տվել մեր մեջ: Եվ այդ մեղ­քե­րը խար­դախ ա­նօ­րե­նու­թյուն­ներ են, ու­րիշ­նե­րի հոգևոր և նյու­թա­կան ու­նեց­ված­քին աչք տն­կելն ու չար նա­խան­ձը` խար­դա­վի, հա­լա­ծան­քի, գո­ղու­թյան և սպա­նու­թյան մի­ջո­ցով այ­լոց ու­նե­ցա­ծին ու կյան­քին տի­րա­նա­լու վայ­րա­գու­թյուն­նե­րը: Այ­սինքն, սա­տա­նա­յից է, երբ մար­դու մարմ­նա­վոր ցան­կա­կան ու­նե­նալն է կարևոր­վում և ոչ մարդ հոգևո­րը: Մարդ հոգևո­րին Աստ­ված է ա­ռաջ­նոր­դում, մարդ հոգևո­րը սի­րով և խղճմ­տան­քով է լի իր նմա­նի հան­դեպ: Իսկ Սա­տա­նան մարմ­նով ու մարմ­նա­յին ու­նեց­վածք­նե­րով է գայ­թակ­ղում ու կորս­տի տա­նում Աստ­ծուց հե­ռա­ցած մարդ­կանց: Այդ­ժամ Աստ­ված իր ե­րե­սը մարմ­նա­սեր մարդ­կան­ցից, նրանց ան­սր­բու­թյուն­նե­րից շուռ է տա­լիս և նրանք հայ­տն­վում են սա­տա­նա­յին հատ­կաց­ված պա­տիժ­նե­րի տակ, և կամ, ե­թե ժո­ղովր­դով են մո­լոր­վում, ա­պա բնու­թյան մե­ծա­մեծ ա­ղետ­նե­րի, զանգ­վա­ծա­յին կո­տո­րում­նե­րի, այ­լևայլ մե­ծա­մեծ փոր­ձու­թյուն­նե­րի մեջ մաշ­վե­լու ու վե­րա­նա­լու:
(շա­րու­նա­կե­լի)

Մաք­սիմ ՈՍ­ԿԱ­ՆՅԱՆ
Կրո­նի տե­սա­բան

Աղբյուր՝ Irates.am

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Մաեստրո Տիգրան Մանսուրյանը նշում է 84 ամյակը

«Աստված իմ, ներողություն եմ խնդրում սենտիմենտալությանս համար, բայց ամենացանկալի...

«Դոմ Մոսկվի» կենտրոնում բացվել է Լենինգրադի ապաշրջափակման 80 ամյակին նվիրված ցուցահանդես

Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնում տեղի ունեցավ «Շրջափակում....

«Не запахло весной»․ Բուտիրկան Ա․Խաչատրյան համերգասրահում համերգ չի տա

Երևանում սպասվում է ռուսական  «Բուտիրկա» խմբի համերգը։ «Բուտիրկան» ռուսական շանսոնի...