Ադրբեջանը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 140 անգամ

Ադրբեջանը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 140 անգամ

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.am: Նոյեմբերի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 140 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1300 կրակոց: Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

ՊԲ-ի առաջապահ զորամասերը հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում