Եգիպտոսում հայտնաբերել են կենդանիների մումիաներով և հնագույն հուշարձաններով «ամբողջական թանգարան»

Եգիպտոսում հայտնաբերել են կենդանիների մումիաներով և հնագույն հուշարձաններով «ամբողջական թանգարան»

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Panorama.am: Կահիրեի մոտակայքում գտնվող Սակարա դամբարանադաշտում հնագետները հայտնաբերել են թաղումներ՝ սուրբ կենդանիների և թռչունների մումիաներով, նաև տասնայկ արտեֆակտերով, որոնք վերաբերում են Հնագույն Եգիպտոսի պատմության տարբեր շրջաններին: Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտարարել է Եգիպտոսի հնությունների գործով նախարար Հալեդ ալ-Անանին:

«Սա ոչ թե նոր գտածո է, սա ամբողջական թանգարան է»,- հայտարարել է նա:

Նրա խոսքով, առավել մեծ հետաքրքրություն են առաջացնում երկու գտածո, որոնք, նախնական տվյալներով, կորյունների մումիաներ են:

«Մենք նախնական հետազոտություն ենք իրականացրել, այդ թվում սկանավորման, հավականությունը մեծ է, որ խոսքը գնում է առյուծի ձագերի մասին, որոնք ընդամենը 6-8 ամսական են»,- ասել է նախարարը:

Նա պարզաբանել է, որ հնագետները հայտնաբերել են նաև կատվի, ոչ մեծ կոկորդիլոսի, հորթի, բազեի մումիաներ:

«Մենք այժմ քննարկում ենք, թե գործող որ թանգարանում ներկայացնենք այդ գտածոները, բայց, հնարավոր է, ստեղծվի նաև առանձին թանգարան»,- ասել է Եգիպտոսի հնությունների գործով նախարարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում