Ալեքսանդր Գրիգորյանը գլխավորեց «Ուրարտու»-ն

Ալեքսանդր Գրիգորյանը գլխավորեց «Ուրարտու»-ն

 

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ է նշանակվել ռուսաստանյան «Տամբովի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբը: 53-ամյա մասնագետը մինչ «Ուրարտու»-ի հետ պայմանագիր կնքելը գլխավորում էր ռուսական «Տամբովը» (2019)։ Նրա օրոք թիմը Ռուսաստանի Պրեմիեր լիգայում հանդես գալու իրավունք վաստակեց։

Գրիգորյանը քիչ փորձ չունի նաև կանանց ֆուտբոլում․ 2018-ին նա գլխավորել է «ԲԿՄԱ» ՖԱ-ն (2018/19), իսկ ավելի վաղ՝ մարզչական կարիերայի սկզբում, աշխատել է կանանց «Էներգիա» (1999/2001), «Լադա» (2002-2005) ակումբներում: 2007-ից նա գլխավորել է Պերմի «Զվեզդա-2005»-ը, որը, Գրիգորյանի գալով, դարձել է կանանց ֆուտբոլի առաջատար ակումբներից մեկը Ռուսաստանում: Այս ակումբի հետ մարզիչը հաղթել է ռուսական բոլոր առաջնություններում և հասել մինչև ՈւԵՖԱ-ի 2009 թ. կանանց գավաթի եզրափակիչ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում