Արոնյանը անհաջող մեկնարկեց Կալկաթայի կայծակնային շախմատում
25/11/2019 17:00
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը անհաջող մեկնարկեց հնդկական Տատա Սթիլի կայծակնային մրցաշարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հնդկական Կալկաթա քաղաքում շարունակվող մրցաշարում կայացավ կայծակնային շախմատի 9 տուր, որոնց 6-ում Արոնյանը պարտվեց, մեկում հաղթանակի հասավ, իսկ 2 պարտիա ավարտեց ոչ-ոքի արդյունքով:
Նա 27 հնարավորից հավաքել է 11 միավոր և մրցաշարային աղյուսակում նախավերջինն է: Առաջատարը 21,5 միավորով աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենն է: