Մխիթարյանը կվերադառնա «Իսթանբուլ Բաշակշեհիրի»-ի դեմ խաղում
25/11/2019 17:25
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ կարող է վերադառնալ Եվրոպայի լիգայի առաջիկա խաղում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է իտալական Corriere dello Sport-ը: Մխիթարյանն, ով արդեն վերականգնվել է վնասվածքից, սկսել է մարզվել ընդհանուր թիմի հետ և ըստ ամենայնի կօգնի «Ռոմա»-ին Եվրոպայի լիգայում «Իսթանբուլ Բաշակշեհիր»-ի հետ խաղում:
Մխիթարյանը վնասվածք էր ստացել մոտ երկու ամիս առաջ: