Եղբայրը երկու օր առաջ էր գնացել նրան տեսակցելու, ասել էր՝ շատ լավ է

Եղբայրը երկու օր առաջ էր գնացել նրան տեսակցելու, ասել էր՝ շատ լավ է

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: Դիլիջանի ուսումնական կենտրոնի տարածքում կախված վիճակում հայտնաբերված զինծառայողը Սյունիքի մարզի Տանձատափ համայնքից էր: Խոշորացված Շինուհայր համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ իր համար էլ է անհասականալի, թե ինչպես կարող էր նման բան պատահել:

«Կիրթ երեխա էր, համալսարան ընդունված: Դեկտեմբերին պետք է լրանար ծառայության մեկ տարին, ֆիզիկապես առողջ երիտասարդ էր»,- ասաց նա:

Համայնքապետը տեղեկացրեց, որ Վահան Մուշեղյանն ունի մեկ քույր և մեկ եղբայր, նա կրտսերն էր:

«Դեպքի մասին դեռ մանրամասներ չգիտեմ, հարցում եմ արել, դեռ ոչ ոք չգիտի, ասում են՝ այդպես են հայտնաբերել: Երեկ չէ առաջին օրն էլ եղբայրն էր գնացել տեսակցության, զանգել էր հորը ասել՝ շատ լավ է, հաղթադնամ տղա դարձած ու հիմա այսպես, չգիտեմ»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարությունը հայտնել էր. «Նոյեմբերի 26-ին` ժամը 9:00-ի սահմաններում, Դիլիջանի ուսումանական կենտրոնի տարածքում հայտնաբերվել է N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Վահան Ռոբերտի Մուշեղյանի (ծնված 2000թ., 2019-1 զորակոչ, Սյունիքի ԶԿ) դին՝ ծառից կախված վիճակում:

Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում է քննություն:

ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում