Նուրմագոմեդովը կմենամարտի Ֆերգյուսոնի հետ 2020 թվականի ապրիլին
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: Թեթև քաշային կարգում UFC մարտարվեստի չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը համաձայնություն է տվել 2020 թվականի ապրիլին ամերիկացի Թոնի Ֆերգյուսոնի հետ մենամարտ անցկացնելուն: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
UFC-ի ղեկավար Դանա Ուայթը տեղեկացրել է, որ մենամարտը կկայանա ապրիլի 18-ին Նյու Յորքի Barclays Center արենայում: Ֆերգյուսոնը դեռևս չի ստորագրել մենամարտի համաձայնությունը, բայց նա նույնպես շահագրգռված է այս մենամարտով:
«Թոնին վաղուց էր խնդրում այս մենամարտը, նա արժանի է դրան: Խաբիբը, Թոնին, UFC-ն, երկրպագուները… բոլորն էին ուզում այս մենամարտը: Այս մենամարտը երկրպագուների համար է»,-ասել է Նուրմագոմեդովի մենեջեր Ալի Աբդել-Ազիզը:
Նուրմագոմեդովը սեպտեմբերի 7-ին պաշտպանել է UFC-ի չեմպիոնի տիտղոսը՝ Աբու Դաբիում կայացած UFC 242 մարտարվեստի երեկոյի կենտրոնական մենամարտի երրորդ ռաունդում խեղդող հնարքով հաղթելով ամերիկացի Դասթին Պուարյեին: Մենամարտից առաջ Նուրմագոմեդովը հայտարարել էր, որ միայն Ֆերգյուսոնն է արժանի լինել իր հաջորդ մրցակիցը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում