Լևոն Արոնյանը վերջինն է Տատա Սթիլում
26/11/2019 17:01
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ Լևոն Արոնյանը շարունակում է անհաջող ելույթները հնդկական Տատա Սթիլի կայծակնային մրցաշարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կայացած ևս 9 պարտիաներում Արոնյանը կրեց 5 պարտություն, իսկ 4 պարտիա ավարտեց խաղաղ արդյունքով: Արոնյանը մրցաշարային աղյուսակում գրավեց վերջին տեղը:
Մրցաշարի հաղթող դարձավ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը: