Հայաստանից վերադարձած ադրբեջանցի լրագրողները լծվել են սեփական հասարակությանը պատերազմի պատրաստելու գործին

Հայաստանից վերադարձած ադրբեջանցի լրագրողները լծվել են սեփական հասարակությանը պատերազմի պատրաստելու գործին

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Facebook: Նոյեմբերի 19-21 Հայաստանում և Արցախում գտնվող ադրբեջանից լրագրողները լծվել են սեփական հասարակությանը ոչ թե խաղաղության պատրաստելու գործին, այլ հակառակը՝ պատերազմի: Ընդ որում դա անում են թաքնված քարոզչությամբ: Որպեսզի ավելի պարզ լինի ասածս բերեմ օրինակներ: Ադրբեջանից լրագրողներն այս օրերին հոդվածներ են հրապարակում Հայաստանի մասին, որտեղ խոսում են այնպիսի Հայաստանի մասին, որը դեռ մնացել է 80-90-ականների մակարդակին: Այսինքն չզարգացած երկիր է: Այնուհետև , իբրև թե իրարից անկախ, իրենց հոդվածներում նշում են մեր ճանապարհների վատ լինելու մասին, չմոռանալով նաև նշել, որ եթե կան որոշ բաներ, որ կարող են հայերը ցույց տալ իրենց, ապա դրանք կառուցվել են բարերարների կողմից, այսինքն այստեղ սրանք ուզում են հասկացնեն, որ պետությունն այնքան աղքատ է, որ չի կարող որևէ ծրագիր իրականացնել: Ադրբեջանցի լրագրողներն իրենց լսարանի համար ադրբեջներենով հրապարակած նյութերում խոսում են նաև հայերի հետ իրենց շփումից, որտեղ պատմում են, թե հայերն ինչպես են ներքին քաղաքական կյանքում բևեռացել ու իրար թշնամի համարում: Այս ամենից հետո, հանգիստ արդեն ասում են իրնեց ասելիքը, որի համար էլ ողջ կառուցվածքն էր՝ «Ղարաբաղը չի կարող լինել հայկական պետության վերահսկողության տակ, այն ադրբեջանական հող է»…

Մի կողմ դրեք ռուսալեզու կայքերն ու անցում կատարեք ադրբեջաներով կայքերին և կտեսնեք իրական պատկերը: Սա ես ամենա-ամենա քիչը ասեցի, իսկ իրականում հսկայական քարոզչություն է գնում հիմա, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ հասարակությանը պատրաստել «ազատագրելու ադրբեջանական հողերը»:

Կարեն ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում