Մելքումյանը Զագրեբի մրցաշարի առաջատարներից է

Մելքումյանը Զագրեբի մրցաշարի առաջատարներից է

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ Հրանտ Մելքումյանը շարունակում է ելույթները Զագրեբի միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի 7-րդ տուրում բոլոր պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով, այդ թվում՝ նաև Մելքումյանի պարտիան: Հայ գրոսմայստերն այժմ ունի 4,5 միավոր և 4 առաջատարների շարքում է:

Մրցաշարին մասնակցում են 12 շախմատիստներ Վրաստանից, Ուկրաինայից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Ավստրիայից, Խորվաթիայից: Մրցաշարում կխաղացվի 11 տուր: Այն կեզրափակվի նոյեմբերի 30-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում