ՀԱԿ ակտիվիստների գործն ընթացքի մեջ է. այն կուղարկվի Վերաքննիչ դատարան
22/06/2013 12:44
Կարդացեք նաև
Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների վերաբերյալ քրեական գործը Վճռաբեկ դատարանը դեռևս չի ուղարկել Վերաքննիչ քրեական դատարան’ վերանայման:
Այդ մասին Panorama.am-ին հայտնել է Դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը և հավելել, որ օրենքով նախատեսված գործողությունները ընթացքի մեջ են, դրանք ամբողջությամբ կկատարվեն, գործը կուղարկվի, դրանից հետո միայն սահմանված ժամկետում հայտնի կդառնա նիստի օրը:
Հիշեցնենք, որ ըստ առաջին ատյանի դատարանի վճռի, ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը դատապարտվել էր 6 տարվա, Արտակ Կարապետյանը՝ 3 տարվա, իսկ Սարգիս Գևորգյանն ու Դավիթ Քիրամիջյանը՝ 2-ական տարվա ազատազրկման:
Հետևեք մեզ նաև Telegram-ում