600 հազար եվրո է տվել Հիտլերի իրերի համար
27/11/2019 19:03

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Panorama.am: Լիբանանից գործարարը Մյունխենի աճուրդում գնել է Ադոլֆ Հիտլերի իրերը, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 600 հազար եվրո:
Գործարար Աբդուլլահ Շաթիլան, ով բնակվում է Շվեյցարիայում, ասել է, որ մտադիր է ձեռք բերված իրերը տեղափոխել Իսրայել: Աճուրդից առաջ նա հայտարարել էր, որ մտադրություն ունի գնել Հիտլերի հնարավորինս շատ իրեր:
Ընդհանուր առմամբ գործարարը գնել է 10 իր, ներառյալ «Mein Kampf» գիրքը, սիգարի տուփ, նամակներ և մեքենասարք, գրում է Mignews-ը:
Շաթիլան նաև ասել է, որ ի սկզբանե նպատակ է ունցել այրել այդ իրերը, բայց հետո մտածել է Հիտլերի գոյության մասին ապագա սերունդների համար դրանք պահպանելու կարևորության մասին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում