Ադրբեջանի կառավարող կուսակցությունը որոշել է լուծարել խորհրդարանն ու անցկացնել արտահերթ ընտրություններ
28/11/2019 12:44

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Panorama.am: Իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության քաղխորհրդի նիստում ներկայացվել է Միլի Մեջլիսի արտահերթ ընտրություններ անցկացնելու նախաձեռնություն:
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, նիստում խորհրդարանական մեծամասնությունն ընդունել է Միլի Մեջլիսը լուծարելու որոշումը:
Այս որոշումը բացատրվում է նրանով, որ Միլի Մեջլիսի ներկայիս կազմը չի համապատասխանում պետության ղեկավարի վարած քաղաքականությանը, և դուրս է մնացել երկրում ընթացող բարեփոխումներից:
Նշվում է, որ վաղը Մեջլիսի նիստում կբարձրացվի խորհրդարանի լուծարման հարցը, կդիմեն նաև երկրի նախագահին ՝ արտահերթ ընտրություններ նշանակելու հարցով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում