Լիլիթ Մկրտչյանը կմասնակցի արագ շախմատի Եվրոպայի անհատական առաջնությանը
28/11/2019 15:38
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի կանանց թիմի անդամ Լիլիթ Մկրտչյանը կմասնակցի Եվրոպայի կանանց արագ և կայծակնային շախմատի առաջնությանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մոնտե Կառլոյում նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 1-ը տեղի կունենան Եվրոպայի կանանց արագ և կայծակնային շախմատի առաջնությունները:
Արագ շախմատի մրցաշարին կմասնակցեն 106, իսկ կայծակնային մրցաշարին՝ 91 շախմատիստուհի:
Մրցաշարային ֆոնդը Արագ շախմատի համար կլինի 6250, իսկ կայծակնային շախմատի համար՝ 12 250 եվրո: