«Փաստ»․ Կուտակայինի 5 %-ը «թալան համարողներն» այսօր հանրությանը համոզում են, որ 6% պահումը «հոգատարություն» է

Նմանատիպ
«Նորից քննադատությունների թիրախում է հայտնվել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Տպավորություն կա, որ այս իշխանության մեջ որոշ պաշտոնյաներ, այդ թվում՝ Արսեն Թորոսյանը, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը և այլք, «պատմությունների» մեջ հայտնվելու «մշտական» ունեն: Հերթական թեման կապված է առողջության համապարփակ ապահովագրության հետ:
Ըստ նախագծի՝ առողջապահական հարկատեսակի չափը պետք է սահմանվի 6 %: «Փաստ» օրաթերթի հետ զրույցում մասնագետները կարծիք էին հայտնում, որ հարկատեսակը փաստացի խախտում է սոցիալական արդարության տրամաբանությունը:
Թերթի տեղեկություններով, այս թեմայով առաջիկայում նախատեսվում է անցկացնել նաև խորհրդարանական լսումներ: Ոլորտի փորձագետների դիտարկմամբ, առողջապահական համակարգը ներկայումս պատրաստ չէ այս փոփոխությանը, եթե նույնիսկ նշյալ տոկոսադրույքը նվազեցվի:
Ավելին՝ կան կարծիքներ, որ նախագիծը կոռուպցիոն ռիսկեր է պարունակում: Ուշագրավ է, որ նախկինում կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմանը և աշխատավարձից 5 տոկոս գանձումը «թալան համարողներն» այսօր հանրությանը համոզում են, որ մեր աշխատավարձից այլոց համար 6 տոկոսը գանձելը «հոգատարություն» է:
Ի դեպ, կոռուպցիոն ռիսկերի մասին երեկ բարձրաձայնեց նույնիսկ Թորոսյանի թիմակից պատգամավորներից մեկը, այս անգամ՝ «Դեղերի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին նախագծի՝ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ:
Առաջին ընթերցման քննարկման ժամանակ էլ քաղաքական մեծամասնությունը միակամ չէր այս հարցում՝ դարձյալ շեշտելով կոռուպցիոն ռիսկերի առկայությունը: Իսկ երեկ Թորոսյանին նույնիսկ հիշեցրին ոչ վաղ անցյալի սկանդալներից մեկը. «Ես հիշեցնեմ, որ մի քանի ամիս առաջ ձեր փոխնախարարն արդեն մեղադրվել է կոռուպցիոն ռիսկի մեջ»,-նշեց իմքայլական պատգամավոր Քրիստինե Պողոսյանը»,-գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում