«Հրապարակ». Հայկ Մարությանը հրաժարականի դիմումնե՞ր է գրել վարչապետին

«Հրապարակ». Հայկ Մարությանը հրաժարականի դիմումնե՞ր է գրել վարչապետին

«Հայկ Մարությանն այսօր երկօրյա արձակուրդի է մեկնել։ Նա 3-շաբաթյա արձակուրդից վերադարձել էր 10 օր առաջ։ Քաղաքապետարանից այդպես էլ չասացին, թե հրատապ արձակուրդի պատճառը որն է։ Սակայն մեզ հայտնի դարձան պատճառները։

Մեր տեղեկություններով՝ վերջին իրադարձությունների, և հատկապես «ԿամԱԶ»-ների աղմուկը Հայկ Մարությանը ծանր է տարել։ Նա խորը դեպրեսիայի մեջ է հայտնվել, և այդ հոգեկան վիճակն է պատճառը, որ արձակուրդ է վերցրել և գնացել։

Լավատեղյակ աղբյուրները տեղեկացնում են, որ նա պարբերաբար նման դեպրեսիաներ է ունենում և ճգնաժամային իրավիճակներում հրաժարականի դիմումներ է գրում վարչապետին։

Նախորդ անգամներն այդ դեպրեսիաները հաղթահարվել են Նիկոլ Փաշինյանի և Հայկ Մարությանի մերձավոր շրջապատի ջանքերով։ Բայց շրջապատը վստահ չէ, որ այս անգամ կհաղթահարվի դեպրեսիան և կարծում են, որ ինչ-որ պահի Մարությանի նյարդերը տեղի կտան, և նա հրաժարականի դիմումը կպնդի»»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում