Էմերին կհեռացվի «Արսենալ»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Էմերին կհեռացվի «Արսենալ»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Ունայ Էմերին կհեռացվի զբաղեցրած պաշտոնից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է The Athletic-ը: Ըստ պարբերականի՝ պաշտոնական հաղորդագրություն սպասվում է նոյեմբերի 29-ին: Ակումբի ղեկավարությունը գոհ չէ մարզչի գրանցած արդյունքներից:

Եվրոպայի լիգայի շրջանակներում «Արսենալ»-ը 5-րդ տուրում պարտվեց գերմանական «Այնտրախտ»-ին 1:2 հաշվով: Էմերին «զինագործների» գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցրել է 2018 թվականին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում